Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Dzagnidze vs Danielian - Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների շարքում գտնվող Էլինա Դանիելյանի և Նանա Ձագնիձեի մրցախաղն էր, որում սպիտակներով խաղում էր հայ շախմատիստուհին:

Պարտիան 60–րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի և երկու շախմատիստուհիներն էլ վաստակեցին 5,5-ական միավոր: Իսկ միանձնյա առաջատարի դերը 6 միավորով ստանձնեց Վալենտինա Գունինան՝պարտության մատնելով Մարիա Մուզիչուկին:

7-րդ տուրում հայ շախմատիստուհիներից հաղթանակի բերկրանքը վայելեցին միայն Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը: Փոփոխակի հաջողությամբ հանդես եկող Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան նախորդ տուրում կրած պարտությունից հետո հաղթեց ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային:

Կուրսովան վաստակեց 4 միավոր: Մարիա Գևորգյանը հաղթեց Էլիզաբեթ Հապալային և իր օգտին 3,5 միավոր գրանցեց: ԼիլիթՄկրտչյանը հաշտություն կնքեց Կուբրա Օզթուրկի հետ, Աննա Սարգսյանն էլ միավորը բաժանեց Եկատերինա Սմիռնովայի հետ մրցախաղում:

Ոչ-ոքի ավարտվեց նաև Սիրանուշ Ղուկասյանի և ՄարինաԲրունելոյի պարտիան: Մկրտչյանը վաստակել է 4 միավոր, Սարգսյանն ու Ղուկասյանն ունեն 3-ական միավոր: Վաղը մրցաշարում հանգստյան օր է: Ապրիլի 16-ին կկայանան 8-րդ տուրի հանդիպումները: Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 4 տուր: