Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

elina 8 - Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց

Մեկօրյա հանգստից հետո Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 8-րդ տուրի հանդիպումները:

Ցավոք, տուրն անհաջող էր Էլինա Դանիելյանի համար, ով սևերով 31-րդ քայլին պարտվեց Աննա Ուշենինային: Դա մրցաշարում Էլինայի առաջին պարտությունն էր: Դանիելյանը 5,5 միավորով նահանջեց 15-րդ հորիզոնական, իսկ Աննա Ուշենինան 6,5 միավորով հետապնդում է 7 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող Վալենտինա Գունինային:

Վիճակահանության քմահաճույքով Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանը մրցեցին միմյանց հետ: Գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի ընդամենը 12 քայլ կատարելուց հետո: Կուրսովան ուՄկրտչյանը վաստակել են 4,5-ական միավոր:

Հայաստանի պատվիրակներից միակ հաղթանակը տոնեց Աննա Սարգսյանը, ով խաղում էր Նատաշա Ռիչտերովայի հետ: Աննան վաստակեց 4 միավոր: Փոփոխակի հաջողությամբ հանդես եկող Մարիա Գևորգյանը պարտվեց Գուլնար Մամադովային,Սիրանուշ Ղուկասյանն էլ զիջեց Զեյնաբ Մամեդյարովային, ով նախորդ տուրում պարտվել էր ՄարիաԿուրսովային: Գևորգյանն ունի 3,5 միավոր, Ղուկասյանը վաստակել է 3 միավոր: