Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էրզրումի փառատոն. 2-րդ մրցումային օրվա արդյունքները

Էրզրումում շարունակում է ընթանալ  13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայում տեղի ունեցող փառատոնում Հայաստանը ներկայացել է 3 մարզիկով: Փետրվարի 14-ին հրազդանցի դահուկորդուհի Գոհար Թադևոսյանը ուժերը չափեց 7,5 կմ ազատ ոճում և 24.55.4 արդյունքով զբաղեցրեց 41-րդ տեղը:

Դահուկավազքի տղամարդկանց պայքարի 10կմ ազատ ոճում աշոքցի Միքայել Միքայելյանը ավելի հաջող ելույթ ունեցավ, քան 7,5 կմ դասական ոճում: 17-ամյա մարզիկը 54 դահուկավազորդների պայքարում գրանցեց 23.29.0 ժամանակը ու հանգրվանեց 15-րդ հորիզոնականում:

Իսկ լեռնադահուկային սպորտում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հանդես եկավ հսկա ոլորավայրէջքում: 16-ամյա Հարությունը կարողացավ հասնել եզրագծին 39-րդը:

Նշենք, որ Թադևոսյանը և Միքայելյանը փետրվարի 16-ին ելույթ կունենան դահուկային արագավազքում, իսկ Հարությունյանը նույն օրը ուժերը կչափի ոլորավայրէջքում: