Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երբ հետապնդողը շրջանցում է գործող առաջատարին. Կարճ փաստեր Մոուրինյոյի և Գվարդիոլայի մասին

mourinho and guardiola - Երբ հետապնդողը շրջանցում է գործող առաջատարին. Կարճ փաստեր Մոուրինյոյի և Գվարդիոլայի մասին

Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Էթիհադ» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Առաջին խաղակեսում «քաղաքաբնակների» խփած 2 գոլին «կարմիր սատանաները» երկրորդ խաղակեսում պատասխանեցին 3-ով:

Ներկայացնում ենք կարճ փաստեր Ժոզե Մոուրինյոյի և Պեպ Գվարդիոլայի մասին:

  • Ժոզե Մոուրինյոն 2012 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Պեպ Գվարդիոլային հյուրընկալվելիս: 6 տարի առաց պորտուգալացի մասնագետը «Ռեալի» հետ հաղթեց «Բարսելոնային» «Կամպ Նոու» մարզադաշտում 2:1 հաշվով:
  • Վերջին 5 շաբաթվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Չելսիին», «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»:
  • Պատմության մեջ առաջին անգամ Գվարդիոլայի գլխավորած թիմը երկու անընդմեջ խաղում բաց է թողնում 3 գոլ: «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից առաջ «քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում պարտվել են «Լիվերպուլին» 0:3 հաշվով:
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ դեռ ոչ մի մասնագետ մեկ մրցաշրջանի ընթացքում չի կարողացել երկու անգամ հաղթել Մոուրինոյին:
  • Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս տարի կրեց 5-րդ պարտությունը:

Հավելենք, որ չնայած երեկվա պարտությանը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկելու Պեպ Գվարդիոլային՝ բարելաված պայմաններով: Ինչպես տեղեկացնում է TMW-ն, ըստ նոր պայմանագրի՝ իսպանացի մասնագետի տարեկան աշխատավարձը Մանչեսթերում կկազմի 23 մլն եվրո: Գվարդիոլայի և «Սիթիի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2019 թվականը:


Ռոնալդինյոն նշել է՝ որ ֆուտբոլիստը կարող է ընդհատել Մեսիի ու Ռոնալդուի հեգեմոնիան

Գվարդիոլա. «Մարդիկ ասում էին՝ «Բարսելոնայում» հաղթում էի Մեսիի շնորհիվ, բայց…»

Հերթականը. «Մանչեսթեր Սիթին» «չնկատեց» «Սուոնսիին» (տեսանյութ)

«Չելսին» Անգլիայի Գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

Մոուրինյոն խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ

Մոուրինյո. Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդին» շատ են քննադատում

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ». Մեկնարկային կազմերը հայտնի են

Հայտնի է՝ Պոլ Պոգբան ինչու է ցանկանում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 21-22)

Մոուրինյոյի, Կլոպի, Անրիի, Ֆաբրեգասի և այլ հայտնիների արձագանքը Վենգերի հրաժարականին

Պեպ Գվարդիոլա.«Ագուերոյի համար մրցաշրջանն ավարտված է»

Ցուցանիշ, որով Անտոնիո Կոնտեն զիջում է միայն Մոուրինյոյին

Սեզար․ «Մոուրինյոն ասաց, որ ես 1 ձեռքով ավելի շատ սեյվ եմ արել, քան Կասիլյասը»

Սմոլինգ > Սանչես․ Չիլիացու՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Սմոլինգը նրանից շատ գոլ է խփել

«Յուվենտուսի» դռները բաց են Պոգբայի առաջ․ Ֆրանսիացին պետք է որոշում կայացնի