Լրացուցիչ

Ընտրել լեզուն

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Manchester United Henrikh Mkhitaryan - EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

Անգլիայի Պրեմիեր լիգայի վիճակագրության մեջ մասնագիտացած EPL Index կայքը անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային ձեռքբերումներին՝ գնահատելով նրանց մրցաշրջանը:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանին, աղբյուրը տվել է 7/10 գնահատական: «Մեկնարկը թույլ էր հայ ֆուտբոլիստի համար, մինչև որ Մխիթարյանը մշտական խաղաժամանակ ստացավ Մոուրինյոյի կողմից, և նա ցույց տվեց, թե ինչու էր համարվում Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Թեև Պրեմիեր լիգայում ընդամենը 14 անգամ մեկնարկային կազմում հայտնվելուն՝ նա 4 գոլի հեղինակ է դարձել և ցույց տվել իրեն որպես «Յունայթեդի» ամենամահացու հարձակողական զենքը, երբ իր մարզավիճակի գագաթնակետին էր:

Նա ունի տեմպ և կրեատիվություն, բայց Մխիթարյանը պետք է աշխատի իր ֆիզիկական պատրաստվածության վրա՝ հարմարվելու Պրեմիեր լիգային: Նա բազում դեպքերում շատ հեշտ է գնդակը զիջում, նրա մոտ պակասում է այն ուժը և ուշադրությունը, որպեսզի պահի գնդակը դաշտի կարևոր հատվածներում: Նրա առաջին մրցաշրջանը խոստումնալից է, ու նա պետք է հաջորդ տարի դառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ»,-գրել է EPL Index-ը հայ կիսապաշտպանի մասին:

Նույն աղբյուրը ամենաբարձրը գնահատել է Զլատան Իբրահիմովիչի խաղը՝ 8/10, իսկ Պոլ Պոգբան և Էրիկ Բային ստացել են 6/10 գնահատականը:


    • Ընթերցեք նաև

Մոուրինյոն խնդիրներ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հետ

Մոուրինյո. Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդին» շատ են քննադատում

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ». Մեկնարկային կազմերը հայտնի են

Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա նախատեսվածից շուտ

Հայտնի է՝ Պոլ Պոգբան ինչու է ցանկանում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (ապրիլի 21-22)

Մրցույթ. Շահե՛ք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներ

Սմոլինգ > Սանչես․ Չիլիացու՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Սմոլինգը նրանից շատ գոլ է խփել

«Յուվենտուսի» դռները բաց են Պոգբայի առաջ․ Ֆրանսիացին պետք է որոշում կայացնի

Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր մարզիչ ունենալ

Վենգերը հայտնել է Մխիթարյանի վերադարձի ժամկետը

Ինքն էր ուզում. Անտոնի Մարսիալը հիասթափված է Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունից

«Եթե Մխիթարյանը ինձ չստեր, և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող». Հենրիխի նախկին գործակալ

«Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում անակնկալ չեղավ. «կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» խաղացանկը միջազգային Չեմպիոնների գավաթում