Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էնդի Ուոքեր. «Մխիթարյանին փոխարինեցին, և դա փոխեց ամբողջ խաղի ընթացքը»

«Սելթիկի» նախկին հարձակվող Էնդի Ուոքերը  հավատում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտնվի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ  հորիզոնականում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Sky Sports-ի հետ զրույցում շոտլանդացին խոսել է «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մասին. «Եթե ես մրցավար լինեի, կգերադասեի, որ բոլոր 22 ֆուտբոլիստները դաշտում մնային: Ես չեմ կարծում, որ Էրերան  արժանի էր կարմիր քարտի: Համաձայն եմ, որ Ազարի վրա ճնշում կար, սակայն դա քառորդ եզրափակիչ էր»:

Ուոքերը խոսել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Ես շատ եմ ցավում Մխիթարյանի համար, նրան ստիպված էին փոխարինել, և դա փոխեց ամբողջ խաղի ընթացքը: Առանց նրա «Յունայթեդը» ստիպված էր անցնել երկար փոխանցումների և հուսալ, որ Մարկուս Ռեշֆորդի արագությունը «Չելսիի» համար խնդիրներ կառաջացնի: Այդպես էլ եղավ, սակայն Ռեշֆորդը չէր կարող այդպիսի արագություն պահել ամբողջ խաղի ընթացքում: Իսկ Էրերայի կարմիր քարտը խաղի ընթացքը թեքեց «Չելսիի» օգտին:»