Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում են

ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստուհիների ցանկը, որոնք իրավունք ունեն մասնակցելու փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում նոկաուտ համակարգով անցկացվելիք կանանց շախմատի աշխարհի առաջնությանը: Մասնակիցների թվում են Հայաստանի ուժեղագույն երկու շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Էլինան մասնակցության իրավունքը նվաճել է 2014թ. Եվրոպայի անհատական առաջնությունում, իսկ Լիլիթը՝ հաջորդ տարվա նույն մրցաշարում:

Ընդհանուր առմամբ կանանց շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը կվիճարկեն 64 շախմատիստուհիներ: Նրանցից 62-ն աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանի գլխավորությամբ արդեն հայտնի են, իսկ երկուսին կանվանի ՖԻԴԵ-ի նախագահը: Մասնակիցները մինչև հունվարի 4-ը պետք է ստորագրեն պայմանագիրը՝ հաստատելով իրենց մասնակցությունը:

Վիճակահանությամբ շախմատիստուհիները զույգեր կկազմեն և երկու պարտիայից բաղկացած մրցախաղերում կորոշեն հաջորդ փուլի մասնակիցներին: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի լրացուցիչ մրցախաղում: Եզրափակիչ մտած շախմատիստուհիները կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Էլինա Դանիելյանն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը մեդալների հավակնորդների թվում է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարին հետապնդողների թվում է

Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Դանիելյանն ու Մկրտչյանը լքեցին աշխարհի առաջնությունը

Դանիելյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակցուհիների հետ

Դանիելյանն ու Մկրտչյանը սկսում են մրցավեճն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար

Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակցուհիներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի 6 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են

Ամանորյա հարցախույզ. Լիլիթ Մկրտչյան

Լիլիթ Մկրտչյանը՝ Ռումինիայի չեմպիոնուհի

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը

Լիլիթ Մկրտչյանը «Յուգրայի» կազմում արժանացավ բրոնզե մեդալի