Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էլինա Դանիելյանն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց

Ռիգայում վերջնագիծը հատեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Ավարտական տուրից առաջ Հայաստանի 4 ներկայացուցիչներից միայն Էլինա Դանիելյանն էր հավակնում մեդալի: Սակայն նրան չհաջողվեց մրցանակակիր դառնալ:

11-րդ տուրում Էլինան հաշտություն կնքեց վիետնամցի Թհան Չանգ Հոանգի հետ և 7,5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը: Դա հնարավորություն տվեց Դանիելյանին աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել: Հիշեցնենք, որ Ռիգայում խաղարկվում էր  նաև աշխարհի առաջնության 14 ուղեգիր:

Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, ով ոչ-ոքի խաղալով վրացի Մերի Արաբիձեի հետ, վաստակած 6,5 միավորով գրավեց 46-րդ տեղը: Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը հաղթեց  Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիզ Օսմանոշային և 5,5 միավորով հանգրվանեց 75-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանը մրցաշարն ավարտեց պարտությամբ՝ զիջելով էստոնացի Մայ Նարվային: Լիլիթը 5 միավորով զբաղեցրեց  97–րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց վրացի Նանա Ձագնիձեն, ով վաստակեց 8,5 միավոր: 8-ական միավորով արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան ռուսաստանցիներ Ալեքսանդրա Գորյաչկինան և Ալիսա Գալյամովան:


Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը մեդալների հավակնորդների թվում է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 4 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարին հետապնդողների թվում է

Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանն առաջին հաղթանակները տոնեցին

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը նոր վարկանիշային աղյուսակում

Դանիելյանն ու Մկրտչյանը լքեցին աշխարհի առաջնությունը

Դանիելյանն ու Մկրտչյանը հաշտություն կնքեցին մրցակցուհիների հետ

Դանիելյանն ու Մկրտչյանը սկսում են մրցավեճն աշխարհի չեմպիոնուհու տիտղոսի համար

Հայտնի են հայ շախմատիստուհիների մրցակցուհիներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի 6 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն աշխարհի առաջնության մասնակիցների ցանկում են

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զիջել է դիրքերը

ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիում Էլինա Դանիելյանի արդյունքը

էլինա Դանիելյանը հաղթել է Մարիա Մուզիչուկին

Այսօր մեկնարկում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի 3-րդ փուլը