Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էլ Կլասիկոն տեղափոխվում է Անգլիա. Ինչու է «Մանչեսթեր Յունայթեդ – Մանչեսթեր Սիթի» հանդիպումը այս տարվա գլխավոր դերբին

Սեպտեմբերի 10-ին ֆուտբոլային աշխարհը իր ուշադրությունը կկենտրոնացնի Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, որտեղ ԱՊԼ-ի հերթական տուրում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Եթե հաշվի առնենք ԱՊԼ-ի նոր ձևաչափը, ապա այս խաղը երկու թիմերի միջև Պրեմիեր լիգայում կլինի 20-րդը:

Առաջիկա հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի երկու կողմերի համար: Խոսքը նրա մասին չէ, որ հանդիպելու են Մանչեսթեր քաղաքը ներակայացնող ակումբները, այլ որ Գվարդիոլա – Մոուրինյո մրցակցությունը Իսպանիայից տեղափոխվել է ֆուտբոլի ծննդավայր: Երկու մարզիչները միմյանց հանդիպել են 16 անգամ և պորտուգալացի մասնագետին հաջողվել է ընդամենը 3 հաղթանակ տոնել, այն դեպքում, երբ Գվարդիոլան 7 անգամ ուժեղ է գտնվել իր մրցակցից:

Ինչո՞ւ չպետք է միավորներ կորցնել

Այնպես է ստացվում, որ ակումբներից որևէ մեկը կամ գուցե երկուսն էլ իրենց առաջին միավորներն են կորցնելու ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում: Մոուրինյոյի «Յունայթեդը», Գվարդիոլայի «Սիթին» և Անտոնիո Կոնտեի «Չելսին» այս խաղաշրջանում միակ թիմերն են, որոնք 3 տուրից հետո ունեն 9 միավոր:

Ինչո՞ւ է այս դերբին տարբերվելու նախորդներից

Կհաջողվի՞ այս երկու մարզիչներին բացի իրենց ներկայությունից այս դերբիին փոխանցել նաև իսպանական Էլ Կլասիկոյի բարձր տեմպը, էմոցիաները և իհարկե հետաքրքրությունը (լարվածություն և կոպիտ խաղ պետք չէ, այն այստեղ էլ է բավականին շատ): Վերջին տարիներին Մանչեսթերյան դերբիին նման է եղել իտալական ֆուտբոլի: Այդ է պատճառը, որ վերջին 2 հանդիպումներում գրանցվել է ընդամենը 1 գոլ:

Ֆուտբոլային աստղեր, ովքեր կփոխեն Մանչեսթերյան դերբին

Այս անգամ Մանչեսթերյան դերբիին առաջին անգամ կմասնակցի համաշխարհային աստղ Զլատան Իբրահիմովիչը, որի ներկայությունը ավելի մեծ հետաքրքրություն է հաղորդում այս խաղին: Չէ որ նա հանդիպելու իր նախկին «սիրելի» մարզչին ՝ Պեպ Գվարդիոլային: Եվ իհարկե չմոռանանք, որ դերբիին մասնակցելու է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ՝ Պոլ Պոգբան:

Առաջին հայ ֆուտբոլիստը Մանչեսթերյան դերբիո՞ւմ

Վերջին օրերին բրիտանական ԶԼՄ-ները փորձում են գուշակել, թե կկարողանա՞ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել իր առաջին Մանչեսթերյան դերբիին, թե ոչ: Գուցե ամեն ինչ պարզ դառնա Ժոզե Մոուրինյոյի մամլո ասուլիսի ժամանակ, որը տեղի կունենա վաղը:

Կադրային խնդիրներ

Պորտուգալացի մասնագետի սաները այս խաղին մոտենում են մարտական տրամադրությամբ: Թիմի հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղադաշտ դուրս գալ: Չնայած կասկածի տակ է միայն Լյուկ Շոուի մասնակցությունը:

Ի տարբերություն պորտուգալացու, Գվարդիոլայի թիմում կադրային խնդրիներ կան: «Քաղաքացիներին» չի կարողանա օգնել թիմի առաջատար Սերխիո Ագուերոն, ով որակազրկվել է 3 խաղով: Կասկածի տակ են Գունդոգանի, Սանյայի, Կոմպանիի, Բրավոյի, Սանեի մասնակցությունը:

 «Օլդ Տրաֆորդի» վերջին դերբին

Հանդիսատեսը տրիբունաներում ականատես եղավ երկու թիմերի ձանձրալի խաղին: Սակայն հանդիպման վերջում Ջեսսի Լինգարդը շատ մոտ էր «Սիթիի» դարպասը գրավելուն, բայց դարպասապահ Ջո Հարթը ետ մղեց հարվածը, պահպանելով չոր 0:0 հաշիվը:

Թիմերի առաջին դերբին Պրեմիեր Լիգայում

«Յունայթեդի» ֆուտբոլիստներ Փոլ Ինսը և Մարկ Հյուզը երաշխավորեցին հաղթանակը դերբիում:

Հանդիպման ավարտին Նեյալ Կունին գոլ խփեց «քաղաքացիների» համար, բայց դա ընդամենը թույլ մխիթարություն էր իր թիմի համար: Ալեքս Ֆերգյուսոնի խիզախ տղաները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի չեմպիոնական տիտղոս:

Ամենահիշարժան պահը Մանչեսթերյան դերբիում

Դժվար է պատկերացնել այն ապրումերը, որոնք ունեցել են «Մանչեսթեր Յունայթեդի» – ի երկրպագուները 2009/10 –ի մրցաշրջանի դերբիի ժամանակ, երբ  դրամատիկ խաղում հանդիպման 96-րդ րոպեին Մայքլ Օուենը հաղթանակ բերեց իր թիմին: Հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով:

Ո՞վ է «Երանզանքների թատրոնում» կայացած Մանչեսթերյան դերբիի լավագույն ռմբարկուն

Երեք գոլ: Սա լավագույն ցուցանիշն է Մանչեսթերյան դերբիում: Ներկա պահին լավագույն ռմբարկուների շարքում են Անդրեյ Կոնչելսկիսը, Փոլ Սքոուլզը, Էրիկ Կանտոնան և Ուեյն Ռունին: Վերջինս կարող է գերազանցել իր թիմակիցներին արդեն շաբաթօրյա խաղում:

Հանդիպումների լարվածությունը

Մանչեսթերյան դերբիի ժամանակ կարելի է ականատես լինել ցավոտ և կոպիտ խախտումների: Այս դերբին լի է կարմիր քարտերով: 19-ի խաղերի ընթացքում, 3 խաղացող ստացել են  կարմիր քարտ՝ Ռոյ Քինը, Ալան Սմիթը և Ջոնի Էվանսը:

kean

Հաճախելիությունը

Ավելի քան մեկ միլիոն հանդիսատես ականատես է եղել Օլդ Տրաֆորդի Մանչեսթերյան դերբիին Պրեմիեր լիգայի ստեղծման պահից՝ 1992 թվականին: Ներկայումս այդ թիվը կազմում է 1,252,252 մարդ:

all

Առաջին Մանչեսթերյան դերբին

mu


«Մանչեսթեր Սիթին» եզրափակչում է և կսպասի «Արսենալ» – «Չելսի» զույգի հաղթողին (տեսանյութ)

Սանչես. «Տպավորություն ունեմ, որ «ՄՅՈՒ»-ում շատ էին սպասել իմ տեղափոխությանը»

«Ոտքից մինչև գլուխ». Ինչպե՞ս դասավորվեց Հենրիխ Մխիթարյանի կարիերան որպես «Կարմիր Սատանա»

Հենրիխ Մխիթարյանի առաջին մարզումն «Արսենալի» կազմում (լուսանկարներ, տեսանյութ)

Թոփ 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբներն աշխարհում. Deloitte-ի նոր զեկույցը

UEFA. Հենրիխ Մխիթարյանի 5 գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն ընտրեց իր խաղահամարը

Հենրիխ Մխիթարյան․ «Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Արսենալում» (տեսանյութ)

Մխիթարյանն ընդդեմ Սանչեսի․ Ու՞մ տրանսֆերն է ավելի մեծ աժոտաժ առաջացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» հրաժեշտի խոսքը Հենրիխ Մխիթարյանին

Ռայան Գիգզը Մխիթարյանին համեմատել է Խուան Սեբաստիան Վերոնի հետ

Մուհամեդ Էլ-Նենին՝ Մխիթարյանին․ «Քեզ հաստատ դուր կգա»

Մխիթարյանը՝ Օբամեյանգին․ «Դու ուզու՞մ ես գալ այստեղ» (տեսանյութ)

Զլատանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյանը «Ման․ Յունայթեդի» մարզաշապիկը հանձնել է բարեգործության