Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ընկերական հանդիպում. Իտալիա – Իսպանիա

  • Ընկերական հանդիպում
  • Իտալիա – Իսպանիա
  • «Կոմունալե Ֆրիուլի» մարզադաշտ, Ուդինե
  • Մարտի 24, ժամը 23:45

Խաղից առաջ

Եվրոպայի 2016թ. առաջնությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս և ազգային հավաքականները, ովքեր այս տարի մասնակցելու են հին աշխարհի կարևորագույն ֆուտբոլային մրցաշարին, ընկերական հանդիպումների միջոցով շարունակում են պատրաստվել առաջիկա մրցաշարին:

Այսօր ուշ երեկոյան իտալական Ուդինե գեղեցիկ քաղաքի «Կոմունալե Ֆրիուլի» մարզադաշտը կընդունի Եվրոպայի ներկայիս չեմպիոններին ՝ Իսպանիայի ազգային հավաքականին: Վերջին անգամ Իտալիան և Իսպանիան հանդիպել են 2014թ. մարտի 6-ին: Այդ խաղը նույնպես կրել է ընկերական բնույթ և Պեդրոյի խփած միակ գոլը օգնել է հաղթել «Ֆուրիա ռոխային»:

Վերջին տարիների ընթացքում իսպանացիները կարողացել են 3 անգամ հաղթել իտալացիներին և մեկ խաղ էլ ոչ-ոքի ավարտել: Եվ Իտալիայի, և Իսպանիայի հավաքականների կազմերում կան նոր ֆուտբոլիստներ, որոնք հնարավոր է այսօր խաղադաշտ դուրս գան:

Չնայած, որ այս խաղը կրում է ընկերական բնույթ, այնումենայնիվ դրական արդյունքը մեծ հոգեբանական առավելություն կտա թիմերից որևէ մեկին:

 

Հավանական մեկնարկային կազմեր

Իտալիա. Բուֆոն – Աստորի, Բոնուչի, Դարմիան – Ֆլորենցի, Մոտա, Պարոլո, Ջակերինի – Էդեր, Պելե, Կանդրեվա

Իսպանիա.  Կասիլյաս – Ասպիլիկուետա, Պիկե, Ռամոս, Խուանֆրան – Խոսե, Ալկանտարա – Մատա, Ֆաբրեգաս, Մորատա – Ադուրիզ

 

Միմյանց դեմ

05.03.2014| Իսպանիա 1-0 Իտալիա

27.06.2013| Իսպանիա *0-0 Իտալիա

01.07.2012| Իսպանիա 4-0 Իտալիա

10.06.2012| Իսպանիա 1-1 Իտալիա

10.08.2011| Իտալիա 2-1 Իսպանիա

Թիմեր ԻՏԱԼԻԱ ԻՍՊԱՆԻԱ
Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 33 18 15 33 15 18
Հաղթանակ 10 9 1 12 9 3
Ոչ ոքի 11 6 5 11 5 6
Պարտություն 12 3 9 10 1 9
ԳԽ 39 30 9 35 19 16
ԳԸ 35 16 19 39 9 30
Միավոր 41 33 8 47 32 15

 

ՍԴ – Սեփական դաշտ

ԱԴ – Արտագնա դաշտ


Իսպանիայի հավաքականը 8 տարի անց պաշտոնական խաղ կանցկացնի «Սանտիագո Բեռնաբեուում»

Խուլեն Լոպետեգին ասել է, թե ով է Իսպանիայի հավաքականի ապագան

Ինչպես է կրկնապատկերի համակարգը չեղարկում Գրիզմանի գոլը, իսկ ապա հաստատում Դելոֆեուինը (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը երկրորդ կեսում պարտության մատնեց ֆրանսիացիներին (տեսանյութ)

Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Հոլանդիայի ընտրանու հետ խաղում (տեսանյութ)

Հոլանդիա – Իտալիա, Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

Բուֆոնի հետ մի թիմում հանդես եկած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Իտալիայի հավաքականը խնդիրներ չունեցավ ալբանացիների հետ խաղում (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Իսրայելի ընտրանու նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիա – Իսրայել, Իտալիա – Ալբանիա. Մեկնարկային կազմեր

Բուֆոնն այսօր միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ գրանցեց

Ժորդի Ալբա. «Հավաքականում ինձ լիովին վստահում են՝ ի տարբերություն «Բարսելոնայի»

Իտալիայի հավաքականի հայտացուցակը Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերում

Առանց Կասիլյասի և Մատայի. Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Ինչքան գումար են ստացել հայկական ակումբներն իրենց ֆուտբոլիստների՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորմանը խաղալու համար

Ինչպիսի կազմ կունենա Իտալիայի ազգային հավաքականը ԱԱ 2022թ. ժամանակ