Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ըմբշամարտի ԵԱ. Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը հնարավորություն ստացավ անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

125 կգ քաշային Բերիանիձեն պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ հաղթեց Մոլդովիան ներկայացնող ըմբիշին, իսկ քառորդ եզրափակչում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Ջամալադին Մագոմեդովին: Քանի որ ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, Լևան Բերիանիձեն հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Մրցակիցը կլինի սլովակ Սոսլան Գագլոևը:

Հայաստանի մյուս պատվիրակ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/8 եզրափակիչում 0:11 հաշվով պարտվել ռուսաստանցի Իսրաիլ Կասումովին ու հետագայում նաև զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Գրիգոր Գրիգորյանը և Վոլոդյա Ֆրանգուլյանը: Վաղը պայքարի մեջ դուրս կգան հունահռոմեական ոճի հայ ըմբիշները: