Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ըմբշամարտի ԵԱ. Կետոևը պարտվում է ադրբեջանցի ըմբիշին, Սիրունյանը չի հաղթահարում որակավորման փուլը

Սերբիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Հայ ազատ ոճային մարզիկներից այսօր մրցահարթակը տրամադրվեց 65 քաշային Նարեկ Սիրունյանին: Վերջինս որակավորման փուլում զիջեց Գերմանիան ներկայացնող Ալեքսանդեև Սեմիսորովին (11-0):

Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գերոգի Կոտոևը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը, սակայն 1/8 եզրափակչում պարտվեց ադրբեջանցի Ասլանբեկ Ալբորովին (11-1):

Մրցումային 3-րդ օրը մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Գրիգորյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշները կսկսեն իրենց ելույթները մայիսի 5-ից: Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է նաև Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը: