Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ըմբշամարտի ԵԱ. Չալյանը և Մանուկյանը հաղթում են մեկնարկային գոտեմարտերում

Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցումային օրն է:

Հայ ըմբիշներից մայիսի 7-ին մրցագորգ են դուրս եկել 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, 80 կգ քաշային Աարգիս Քոչարյանը, 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:

Չալյանն և Մանուկյանը նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգրեր՝ հաղթելով  Նիկտոր Նեմեսին և Ռոբերտի Կոբիաշվիլիի համապատասխանաբար: Մինչև 71 կգ քաշայինների պայքարում Ռաֆայել Ալեքսանյանը զիջեց թուրք Մուրատ Դագին:

Իսկ 1/8 եզրափակչում Սարգիս Քոչարյանը համառ պայքարում չկարողացավ առավելության հասնել ուկրաինացի Դմիտրո Փիշկովի նկատմամբ: