Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ըմբշամարտի ԵԱ. Այսօր պայքարի մեջ դուրս կգան 2 ազատ ոճային

Սերբիայի Նովի-Սադ քաղաքում արդեն մեկնարկել է ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում է հունահռոմեական ոճի 7 ըմբիշ և ազատ ոճային 8 մարզիկ:

Այսօր պայքարը 1/8 եզրափակչից կսկսեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Վահե Թամրազյանը: Վերջինս կգոտեմարտի Իսրայելը ներկայացնող Դավիդ Վալենտյան Ռադշենկո Միխալչենկոյի հետ: Իսկ Գարիկ Բարսեղյանին բաժին է հասել Թուրքիան ներկայացնող Ատիլ Սուլեյմանը:

Իսկ վաղը՝ մայիսի 3-ին, մրցահարթակ դուրս կգան 65 կգ քաշային Նարեկ Սիրունյան և 97 կգ քաշային կարգում հանդես եկող Գեորգի Կետոևն: Հունահռոմեական ոճի ըմբիշները կսկսեն իրենց ելույթները մայիսի 5-ից:

Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը: