Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ըմբշամարտ. Կարապետ Չալյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում

Սերբիայի Զրենյանին քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Շաբաթ օրը մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը (75 կգ), 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (խմբ. Մանուկյանը փոխարինել է Արթուր Շահինյանին, վերջինիս վնասվածք ստանալու պատճառով), ազատ ոճայիններ Սուրեն Խաչատրյանը (74 կգ) և 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում վստահ 9:0 հաշվով հաղթեց հույն մրցակցին, այնուհետև 7:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի ըմբիշի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլին էր: Չալյանը հաղթում էր նվազագույն 1:0 հաշվով, սակայն գոտեմարտի վերջին վայրկյաններին սխալ թույլ տվեց և պարտվեց 1:2 հաշվով: Այդ պարտությունը զրկեց հայ մարզիկին Օլիմպիական ուղեգրից: Բրոնզե մեդալի համար պայքարում նա 3:0 հաշվով հաղթեց թուրք Էմրա Սուլեյման Կուսին:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը հաղթանակով մեկնարկեց, սակայն քառորդ եզրափակչում 2:4 հաշվով պարտվեց բուլղարացի մարզիկին, վերջինս հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մանուկյանին պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն վերջինս պարտվեց սփոփիչ գոտեմարտում:

74 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Սուրեն Խաչատրյանը հաղթական երկու գոտեմարտ անցկացրեց: Նախ 15:2 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին, այնուհետև 8:4 հաշվով առավելության հասավ ավստրիացի մարզիկի նկատմամբ: Կիսաեզրափակչում Խաչատրյանը 0:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի մարզիկին: Հայ մարզիկը բրոնզե մեդալի համար պայքարում նույնպես պարտվեց:

86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով պարտվեց լեհ մարզիկին և լքեց պայքարը:

Ապրիլի 17-ին մրցագորգ դուրս կգան 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանըև և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ սա առաջին վարկանիշային մրցաշարն է, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում են միայն եզրափակչի մասնակիցները:

Կարդացեք նաև` Ըմբշամարտ. Ճանապարհ դեպի Ռիո


Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը պարտվում են քառորդ եզրափակչում

Չալյանը և Մանուկյանը քառորդ եզրափակչում են

Ըմբշամարտի ԵԱ. Չալյանը և Մանուկյանը հաղթում են մեկնարկային գոտեմարտերում

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Հունահռոմեական ոճի ըմբիշները առաջադիմել են վարկանշային աղյուսակում

Լևոն Ջուլֆալակյանը ամփոփել է Փարիզի մրցաշարը

Կարապետ Չալյանը՝ Փարիզի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Չալյանը դժվարին պայքարում նվաճում է եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Փարիզի մրցաշար. Մաքսիմ Մանուկյանը ապահովեց մեդալը, Չալյանը՝ կիսաեզրափակչում է

Փարիզի մրցաշար. Մանուկյանը՝ կիսաեզրափակչում է, Չալյանը՝ 1/4 եզրափակչում, Ռաֆայել Ալեքսանյանը պարտվում է (տեսանյութեր)

Փարիզի մրցաշարում այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ

6 ըմբիշ կմասնակցի Փարիզի միջազգային մրցաշարին

Կայացել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է Սերբիայի վարկանիշային մրցաշարին մասնակցող ըմբիշների անունները

Ռիգա 2016. Վարշամ Բորանյանը եզրափակչում է, Չալյանը կպայքարի բրոնզի համար (թարմացվող)