Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Մանուչարյան. «Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն»

Հայաստանի հավաքականի 30-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով, տարվա սկզբում լինելով թայլանդական «Ռատչաբուրիի» ճամբարում, վերադարձել է Եկատերինբուրգի «Ուրալ», խոսել է հին ու նոր ակումբից ստացված տպավորությունների մասին:

-«Ուրալից» կապ հաստատեցին ինձ հետ: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնել են ինձ: Այնպիսի իրավիճակ էր ստացվել, որ ոչ ամենահարմար պահին առանց ակումբի էի մնացել: Ինձ պետք էր խաղալ, հակառակ դեպքում առանց ակումբի կմնայի մինչ ամառ: Շատ ուրախ եմ, որ տուն եմ վերադարձել: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Մենք դուրս եկանք գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պարտության մատնելով «Կրասնոդարին»: Տոնեցինք հաղթանակ, որին արժանի էինք:

Չե՞ս զղջում, որ հեռացար «Ուրալից»: 

-Կյանքում պատահում է, որ զղջում ես ինչ-որ բանի համար: Կարծում եմ՝ մարդ պետք է երբեմն սխալներ թույլ տա, որպեսզի դրանք այլևս չկրկնի: Ես չէի կարող կանխագուշակել, որ ամեն ինչ այսպես տեղի կունենա: Ամենակարևորն այն է, որ հաղթահարեցի բոլոր դժվարությունները: Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն:

Թիմի մթնոլորտը շա՞տ է փոխվել:

-Հասկանալի է, որ շատ բան է փոխվել: Առաջ այստեղ կար այլ կոլեկտիվ: Այժմ թիմ են տեղափոխվել լավ տղաներ: Կան նաև այնպիսիք, ովքեր երկար ժամանակ է՝ խաղում են այստեղ: Հաճելի է ձեռք բերել նոր ընկերներ: Բոլորի հետ էլ ուրախությամբ շփվում եմ: Մեր թիմում միշտ էլ լավ մթնոլորտ է տիրել, որը, կարծում եմ, կշարունակի այդպիսին մնալ:

Այժմ ամբողջությամբ պատրա՞ստ ես մրցաշրջանի մեկնարկին:

-Առայժմ ոչ 100 տոկոսով: Թայլանդից հեռանալուց հետո երկու շաբաթ չէի մարզվել: Պետք է ավելացնել: Ինձ շատ լավ եմ զգում, բայց ժամանակ է պետք: Կասկած չունեմ, որ արդեն մոտ ժամանակներս ամբողջությամբ պատրաստ կլինեմ:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը որակազրկվեց 6 խաղով

Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել 6 խաղով

Էդգար Մանուչարյան. «Բոլորս էլ խաղավերջի բախման համար արժանի էինք կարմիր քարտի»

Էդգար Մանուչարյանը կարմիր քարտ է ստացել Ռուսաստանի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Թայլանդում ինձ հարցնում էին. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»

Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

Մանուչարյան. ««Ուրալ» չեմ եկել օրեր հաշվելու և գումար աշխատելու համար»

Էդգար Մանուչարյան. «Ես այժմ շոկային իրավիճակում եմ»

Էդգար Մանուչարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական»

«Ուրալը» Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչում է, Մանուչարյանը գոլ է խփել 11-մետրանոցից (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»

«Ռատչաբուրիի» գլխավոր տնօրեն. «Էդգար Մանուչարյանը վիճաբանել էր ակումբի նախագահի հետ»

Էդգար Մանուչարյան. «Հեռանում եմ Թայլանդից» (լուսանկար)

էդգար Մանուչարյանը նոր թիմ ունի (լուսանկար)

Էդգար Մանուչարյանը հեռացել է «Ռատչաբուրիից» (լուսանկար)