Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

Edgar Manucharyan 1 - Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

Հայաստանի հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հարցազրույց է տվել իր ակումբի պաշտոնական կայքին, որում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականում իր ելույթներին: 

– Վերջին հրավերը ազգային հավաքական անսպասելի՞ էր:
– Ինչո՞ւ:
– Դու երկար ժամանակ հանդես չէր եկել բարձր մակարդակում:
– Այո, չէի խաղացել: Բայց գիտեի, որ մարզիչն իմ վրա հույս է դնում: Մինչ այդ չէի հրավիրվում, որովհետև խաղային պրակտիկա չունեի: Բայց երբ ես լավ մարզավիճակում եմ ու պարբերաբար խաղում եմ, ինձ հրավիրում են: Ես խոսել էի մարզչի հետ: Նա ասաց, որ հույս է դնում իմ վրա, պետք է միայն մարզվել ու խաղալ: Ես միշտ ուրախ եմ, որ ինձ հավաքական են հրավիրում:
– Ղազախստանի հետ խաղում Հայաստանը երկու գոլ խփեց այն բանից հետո, ինչ դու փոխարինման դուրս եկար: Կարելի՞ է ասել, որ դու ուժեղացրիր խաղը հարձակման գծում:
– Չեմ հետևում վիճակագրությանը: Ես ուղղակի զբաղվում եմ իմ գործով: Ինձ հետաքրքիր չէ, թե ով է գոլ խփում կամ փոխանցումներ կատարում: Ամենակարևորն այն է, որ ես 100 տոկոսով նվիրվեմ թիմին: Իհարկե, շատ ուրախ եմ, որ իմ փոխարինման մտնելուց հետո մենք խփեցինք: Գտնում եմ, որ մենք արժանի հաղթեցինք:
– Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի շանսերը՝ հայտնվելու Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
– Հիմա մենք լավ շանսեր ունենք: Այո, դեռ ծանր խաղեր կան, բայց ամեն ինչ կախված է մեզնից: Առջևում ծանր խաղ է Չեռնոգորիայի դեմ՝ հունիսին: Եթե հաղթենք, կբարձրանանք երկրորդ տեղ: Իսկ հետո տնային խաղերի շարք է: Մեր դաշտում հնարավոր է հաղթել բոլորին:
Ո՞վ է ամենաուրախ տղան Հայաստանի հավաքականում:
– Ես (ծիծաղում է՝ խմբ.):
– Ինչպե՞ս է դա արտահայտվում:
– Չգիտեմ: Այդպես են ասում: Ես թիմում ամենամեծն եմ: Թեև երբեմն դա չեմ զգում ու ինձ պահում եմ, ինչպես ամենաերիտասարդը: Ես այնպիսին եմ, ինչպես մյուսները՝ զգում եմ, թե 18 տարեկան եմ, ոչ թե 30:
– Հասցրեցի՞ր տանը լինել:
– Միայն մեկ օր: Մարտի 19-ին տանն էի, իսկ արդեն հաջորդ օրը սկսվեցին հավաքականի մարզումները:
– Հավանաբար, տանը հատուկ պատրաստվել էին քո այցին:
– Իհարկե: Մայրիկս միշտ սպասում է ինձ: Նա տխրեց, որ միայն մեկ օրով եմ եկել: Ժամանակ չկար, որ ինչ-որ տեղ գնայինք միասին:
– Ո՞րն է մայրիկիդ պատրաստած ամենասիրելի ուտեստը:
– Մայրս գիտի, որ ես ուտում եմ ամեն ինչ: Ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս:
– Երևանում, երևի, արդեն ամեն ինչ ծաղկում է:
– Այո: Այնտեղ տաք է՝ +15 կամ +20 աստիճան: Այնտեղ միշտ ապրիլից լավ եղանակ է սկսվում մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր:


    • Ընթերցեք նաև

Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալի» նպատակների մասին

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

Ամբողջ աշխարհում հրատապ լուրերը կատակ էին, իսկ Հայաստանում՝ առավել քան իրական

Որ մարզաձևում անգերազանցելի կլիներ Կամո Հովհաննիսյանը (հումորային նկար)

Նոր խաղ, նոր ռեկորդ. Հենրիխ Մխիթարյանը գերազանցել է Ռոբերտ Արզումանյանի ցուցանիշը

Վարազդատ Հարոյանը հենց այնպես չանցկացրեց 2018-ի իր առաջին պաշտոնական խաղը (տեսանյութ)

Հայերը Ռուսաստանում մնացել են առանց գեթ մեկ րոպե խաղաժամանակի

Արաս Օզբիլիսը խաղահամար է ընտրել «Շերիֆում», իսկ Յուրչենկո-ՀՖՖ հանդիպումը կայացել է

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել «Ուրալի» հետ

Հայկական առաջին գոլն այս տարի Մակեդոնիայում և հայ-վրացական խաղ Թուրքիայում (տեսանյութ)

Մինչ օրս անգերազանցելի ռեկորդներ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստներից (ՄԱՍ 2)

«Ալաշկերտն» արդեն երկնիշ թվով նորեկներ ունի, իսկ «Շիրակը» 8 գոլ է բաց թողել 2 խաղում (տեսանյութ)

«Ուրալի» 2 ֆուտբոլիստ տեղափոխվել է «Ալաշկերտ»

Հայազգի ֆուտբոլիստը խաղաց Մադրիդի «Ռեալի» դեմ, իսկ Արաս Օզբիլիսը վերջապես ակումբ գտավ

Մաուրո Գևգեոզյանի առաջին արդյունավետ գործողությունն արգենտինական նոր ակումբում (տեսանյութ)

Ուշագրավ 10 ռեկորդ, որ գրանցվել են հայկական ֆուտբոլում 2017թ.