Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Մանուչարյան. «Բոլորս էլ խաղավերջի բախման համար արժանի էինք կարմիր քարտի»

«Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Լոկոմոտիվից» կրած պարտությունից հետո (0-2) խոստովանել է, որ նա, Մանուել Ֆերնանդեշը, Արին և Ջեֆերսոն Ֆարֆանը խաղավերջում արժանիորեն են ստացել կարմիր քարտեր:

Խաղի գլխավոր մրցավար Ալեքսեյ Նիկոլաևն այդպիսի որոշում էր կայացրել, երբ հանդիպման վերջնամասում բախում էր սկսվել երկու թիմերի բազմաթիվ ֆուտբոլիստների միջև:

«Խաղավերջում տեղի ունեցածը խաղային դրվագ էր, այդպես պատահում է: Կարծում եմ՝ բոլորս էլ արժանի էինք կարմիր քարտի, դրանք էմոցիաներ են, առանց որոնց ֆուտբոլը չի լինում: Ցավալի է, որ պարտվեցինք:

Բայց չէի ասի, թե մրցակիցն արժանի էր հաղթանակի, մենք պարզապես խաղավերջում հոգնեցինք, կորցրինք կենտրոնացումը, և նրանք կարողացան գոլ խփել: Համաձայն եմ՝ չպետք է այդպես երկչոտ գործեինք, պետք էր ավելի վստահ խաղալ, չվախենալ: Հնարավոր է՝ չհերիքեց փորձը. որոշ ֆուտբոլիստներ առաջին անգամ էին խաղում գավաթային եզրափակչում»,- Մանուչարյանի խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հավելենք՝ ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ այդ մրցավեճում կարմիր քարտ ստացած 4 ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մանուչարյանին, սպառնում է որակազրկում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 6 մրցավեճ բաց թողնելու տեսքով:


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը որակազրկվեց 6 խաղով

Էդգար Մանուչարյանը կարող է որակազրկվել 6 խաղով

Էդգար Մանուչարյանը կարմիր քարտ է ստացել Ռուսաստանի գավաթի եզրափակչում (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Թայլանդում ինձ հարցնում էին. «Սա քո մակարդակը չէ, ինչո՞ւ ես եկել այստեղ»

Էդգար Մանուչարյան.«Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կարող է հաղթել բոլորին»

Մանուչարյան. ««Ուրալ» չեմ եկել օրեր հաշվելու և գումար աշխատելու համար»

Էդգար Մանուչարյան. «Ես այժմ շոկային իրավիճակում եմ»

Էդգար Մանուչարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Էդգար Մանուչարյան. «Միշտ շատ մեծ ուրախությամբ եմ գալիս հավաքական»

Էդգար Մանուչարյան. «Շատ հաճելի է, որ վերադարձել եմ տուն»

«Ուրալը» Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչում է, Մանուչարյանը գոլ է խփել 11-մետրանոցից (տեսանյութ)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանուչարյանը վերադարձել է «Ուրալ»

«Ռատչաբուրիի» գլխավոր տնօրեն. «Էդգար Մանուչարյանը վիճաբանել էր ակումբի նախագահի հետ»

Էդգար Մանուչարյան. «Հեռանում եմ Թայլանդից» (լուսանկար)

էդգար Մանուչարյանը նոր թիմ ունի (լուսանկար)

Էդգար Մանուչարյանը հեռացել է «Ռատչաբուրիից» (լուսանկար)