Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Մալաքյան. ««Ստալում» ամեն ինչ կարգին է, և մենք որևէ դժգոհություն չունենք»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուկրաինական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե երկրի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ստալը» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և թիմի առաջատար ֆուտբոլիստների մեծամասնությունը շուտով հեռանալու է թիմից:

Մասնավորապես, նշվում էր, որ ակումբը, որտեղ հանդես են գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանը և Էդգար Մալաքյանը, չի վճարել իր աշխատակիցների վերջին 3 ամսվա աշխատավարձերը:

Էդգար Մալաքյանը VivaroNews.am-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ «Ստալում» ամեն ինչ կարգին է և իրենք ոչնչից դժգոհություններ չունեն, ուստի այդ ասեկոսեներն իրականությանը չեն համապատասխանում:

Հավելենք, որ «Ստալն» Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 12 թիմերի պայքարում վաստակած 15 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում:


Էդգար Մալաքյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ստալի» կազմում (տեսանյութ)

Գոռ Մալաքյան. «Պետք է քրտնաջան մարզվես, որպեսզի խաղադաշտում քեզ լավ զգաս»

Մերոնք դրսում. Ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Ռուսլան Կորյանը միացել է Հայաստանի հավաքականին

Գոռ Մալաքյանը Ուկրաինայի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում է

«Ստալը» հաղթեց. Մալաքյան եղբայրները մասնակցեցին ամբողջ խաղին

Կադիմյանի ու Մալաքյանների թիմերը պարտություն են կրել

«Ստալ» 3-3 «Շախտյոր». Էդգար Մալաքյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Մ21. Հայաստան 1-3 Դանիա

Գոռ Մալաքյան. «Ամեն ինչ պատրաստ եմ անել, որ արդարացնեմ սպասելիքները»

«Ստալը» հաղթանակ տարավ. Մալաքյան եղբայրները մեկնարկային կազմում էին

Վան Դեր Մեյեր. «Մալաքյան եղբայրները իսկական բացահայտում են»

Մալաքյան եղբայրները առաջին հանդիպումն են անցկացրել Ուկրաինայի առաջնությունում