Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Էդգար Մալաքյան. «Ցանկացած ֆուտբոլիստի էլ խաղալն ավելի հաճելի է, քան մարզվելը»

«Ստալը» Թուրքիայի ուսումնամարզական հավաքի շրջանակներում ոչ-ոքի է ավարտել «Բոտևի» հետ ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, ով մասնակցել է երկրորդ խաղակեսին, կիսվել է տպավորություններով:

Ի՞նչ գնահատական կտաս «Բոտևի» հետ հանդիպմանը:

-Խաղը կարող էր այլ ելք ունենալ: Փորձեցինք հաղթել, բայց չստացվեց, թեև կարող էինք նաև պարտվել, եթե մրցակիցն իրացներ 11-մետրանոցը: Բացի այդ, կարծում եմ, առաջին խաղակեսում մենք «մաքուր» գոլ խփեցինք, երբ աչքի ընկավ Իշչենկոն, բայց դարպասի գրավումը չհաշվեցին:

Դժգո՞հ ես մրցավարությունից:

-Հավաքների ժամանակ մրցավարությունը միշտ էլ այսպիսին է:

Թիմը ներկա պահին որքանո՞վ է պատրաստ առաջնության երկրորդ հատվածին:

-Դեռ լիովին պատրաստ չենք, բայց մենք դեռ չենք ավարտում հավաքները: Դեռ կլինեն մարզումներ և հանդիպումներ, որոնց շնորհիվ մարզավիճակ կհավաքենք: Նախապատրաստությունն ընթացքի մեջ է, բայց կարծում եմ, որ թիմը պատրաստ կլինի պաշտոնական խաղերին:

Մարզչական նոր շտաբի գալով փոփոխություննե՞ր են տեղի ունեցել թիմի գործողություններում:

-Այո, փոփոխություններն արդեն նկատելի են: Մենք արդեն հասկանում ենք, թե ինչ է ցանկանում մարզիչը, նա տեսնում է՝ ինչպես ենք խաղում, և անձամբ ես գիտեմ, թե ինչ է ինձնից պահանջվում խաղադաշտում: Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Դժվա՞ր է հանդիպումներ անցկացնել ծանրաբեռնված մարզումներին զուգընթաց:

-Դժվար է, քանի որ դեռ փորձում ենք մարզավիճակ ձեռք բերել: Բայց կյանքում հեշտ գործեր չեն լինում:

«Ստալը» նախապատրաստական փուլում առայժմ 2 հանդիպում է անցկացրել: Հասցրե՞լ ես կարոտել հենց 90-րոպեանոց մրցավեճերին:

-Իհարկե, միշտ ցանկանում ես ավելի շատ ֆուտբոլ խաղալ: Ֆուտբոլիստը միշտ ուզում է լինել խաղադաշտում, քանի որ կարոտում է խաղին: Եվ դա գաղտնիք չէ, որ ցանկացած ֆուտբոլիստի ավելի հաճելի է խաղալ, քան մարզվել: Բայց մեզ անհրաժեշտ է քրտնաջան մարզվել, որպեսզի սովորել՝ ինչպես խաղալ, ինչ է ցանկանում տեսնել մարզիչը: Հետևաբար, մարզումները նույնպես շատ կարևոր են:


Էդգար Մալաքյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Ստալի» կազմում (տեսանյութ)

Էդգար Մալաքյան. ««Ստալում» ամեն ինչ կարգին է, և մենք որևէ դժգոհություն չունենք»

Գոռ Մալաքյան. «Պետք է քրտնաջան մարզվես, որպեսզի խաղադաշտում քեզ լավ զգաս»

Մերոնք դրսում. Ի՞նչ է սպասվում հայ ֆուտբոլիստներին այս շաբաթ

Էդգար Մալաքյան. «Կարևոր է որակապես լավ պատրաստվել մրցաշրջանին»

«Ստալը» հաղթեց. Մալաքյան եղբայրները մասնակցեցին ամբողջ խաղին

«Ստալ»-«Մետալիստ». Մալաքյանները մասնակցեցին հանդիպմանը

«Ստալ» 3-3 «Շախտյոր». Էդգար Մալաքյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

«Վորսկլա»-«Ստալ». Էդգար Մալաքյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

«Ստալը» հաղթանակ տարավ. Մալաքյան եղբայրները մեկնարկային կազմում էին

Վան Դեր Մեյեր. «Մալաքյան եղբայրները իսկական բացահայտում են»

Մալաքյան եղբայրները առաջին հանդիպումն են անցկացրել Ուկրաինայի առաջնությունում