Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ձյունառատ խաղում «Շիրակը» Գյումրիում պարտվեց «Գանձասար-Կապանին»

Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական՝ «Շիրակ» – «Գանձասար-Կապան» հանդիպումը:

Առաջին խաղակեսից հետո գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0: Երկրորդ խաղակեսի մեկնարկից արդեն 4 րոպե անց հանդիպումն ընդհատվեց տեղացող առատ ձյան պատճառով, սակայն թիմերը րոպեներ անց վերադարձան խաղադաշտ և վերսկսեցին խաղը:

Կապանցիները 71-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան, երբ անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Վարդան Բակալյանը: 86-րդ րոպեին Աշոտ Բարսեղյանի թիմին կրկին հաջողություն բերեց անկյունայինի խաղարկումը: Այս անգամ գլխի հարվածով հաջողության հասավ Հայկ Իշխանյանը: «Շիրակը» հիմնական ժամանակի վերջին րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մուսա Պոլ Բակայոկոն:

«Գանձասար-Կապանն» իր ակտիվում գրանցեց 36 միավոր և ընդամենը մեկ միավորով է զիջում երկրորդ հորիզոնականում ընթացող «Շիրակին»: Վերջինս առաջատար «Ալաշկերտից» հետ է մնում 2 միավորով:


Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Վարդան Բիչախչյան. «Սա «Շիրակի» լավագույն խաղն էր 2017 թվականին»

Աշոտ Բարսեղյան. «Այսօր մեր բախտը բերեց. ֆուտբոլում դա շատ բան է նշանակում»

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 3-2. Այվազովի կոպիտ սխալը հաղթանակ պարգևեց կապանցիներին (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Թեժ պայքար՝ երկրորդ խաղակեսում (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» 1-1 «Գանձասար-Կապան». Խաղի բոլոր գոլերը և վտանգավոր պահերը (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան. «Առաջնությունը շարունակվում է, որտեղ մենք լուրջ նպատակներ ունենք»

Վարդան Բիչախչյան. «Իսկական գավաթային հանդիպում էր, լարված պայքար 90 րոպե»