«Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է կադրային ջարդ կազմակերպել:
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը՝ վերջինիս գործարքի մեջ ներառելով Պոլ Պոգբային և Անտոնի Մարսիալին: Բացի այդ, բրազիլացու համար անգլիական ակումբը կվճարի նաև 57 մլն եվրո:
Նեյմարը վնասվածք է ստացել սույն թվականի փետրվարին՝ «Մարսելի» հետ խաղում: Այժմ ֆուտբոլիստը վերականգնողական աշխատանք է անցնում Բրազիլիայում:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին մասնակցել է 29 հանդիպման, դարձել 29 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո