Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դրոգբան կվերադառնա «Մարսե՞լ»

38-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան, որն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, հայտարարել է, որ դիտարկում է «Մարսել» վերադառնալու տարբերակը:

«Տարբերակ կա, որ վերադառնամ «Մարսել», սակայն հիմա ոչինչ չեմ ավելացնի: «Մարսել» վերադառնալու խոստում ունեմ ու հուսով եմ՝ այն կիրականանա: Այդ ակումբ վերադառնալու ցանկությունն ինձ համար 12 տարվա վաղեմություն ունի:

Մարդիկ կլինեն, ովքեր կասեն, որ ես «Մարսելը» չեմ սիրում, քանի որ չեմ համաձայնվում քիչ աշխատավարձ ստանալ, սակայն ո՞վ է ձգտում քիչ աշխատավարձի. ոչ ոք:

Ես ուզում եմ թիմ վերադառնալ ֆուտբոլիստի կարգավիճակով, սակայն ղեկավարությանն ստիպել չեմ կարող»,- Sky Sports-ը փոխանցում է Դրոգբայի խոսքը:

Նշենք, որ Դրոգբան 2003/2004 մրցաշրջանն անցկացրել է ֆրանսիական ակումբում՝ 46 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ: Այնուհետև նա տեղափոխվել է «Չելսի»: