Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դրոգբան կարող է վերադառնալ «Չելսի»

38-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան, որը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է վերադառնալ «Չելսի», որտեղ նա անցկացրել էր իր կարիերայի լավագույն տարիները:

Դրոգբան, ամենայն հավականությամբ, կաշխատի լոնդոնյան ակումբի մարզչական շտաբում: The Sun-ի փոխանցմամբ, դեռ նախորդ մրցաշրջանում այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը առաջարկել էր Կոտ դ՛ Իվուարի հավաքականի նախկին ֆուտբոլիստին դառնալ իր օգնականը, սակայն այդ ժամանակ հարձակվողը նախընտրել էր շարունակել ելույթները «Մոնրեալ Իմպակտի» կազմում:

Հիշեցնենք, որ «Կապույտների» կազմում  Դրոգբան 164 գոլ է խփել, որը 4-րդ լավագույն արդյունքն է ակումբում: