Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Don Balon. Ռոնալդուն «Ռեալի» ղեկավարությանն առաջարկել է ձեռք բերել Անդրե Սիլվայի տրանսֆերը

Կարիմ Բենզեմայի ու Ալվարո Մորատայի՝ «արքայական» ակումբում մշուշոտ ապագայի պայմաններում «սպիտակներն» սկսել են հարձակվողի փնտրտուքը:

Don Balon-ը հաղորդում է, որ «Ռեալի» դիտակետում է «Պորտուի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Անդրե Սիլվան: Նշվում է, որ Ռոնալդուն է Սիլվայի տարբերակն առաջարկել «արքայական» ակումբի ղեկավարությանը:

Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սիլվան 24 խաղում դարձել է 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: