Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Don Balon. «Ռեալը» որոշել էլ է, թե ով կփոխարինի Ռոնալդուին

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրվում է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը Սանչեսին տեսնում է որպես Կրիշտիանո Ռոնալդուին փոխարինող, ով կարող է հեռանալ «Ռեալից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ:

Մոտ ժամանակներս երկու կողմերը կսկսեն բանակցությունները: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Սանչեսը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: