Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դմիտրի Շնյակին. «Մխիթարյանը վերին աստիճանի պրոֆեսիոնալ է»

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ «Ռոստով» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը հետևում էր նաև ռուսական «МатчТВ» հեռուստաընկերության մեկնաբան Դմիտրի Շնյակինը։ Խաղից հետո նրա հետ մենք հասցրեցինք կարճատև զրուցել խաղի ու Հենրիխ Մխիթարյանի ելույթի մասին։

-Դմիտրի, ինչպիսին էր հանդիպումը Ձեզ համար։

– Բավական աշխույժ հանդիպում էր, եթե հաշվի առնենք տարվա եղանակն ու մրցակցի խաղամակարդակը։ Սա անկեղծ ինձ համար հաճելի անակնկալ էր։ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի ամենաուժեղ հարձակում ունեցող ակումբներից մեկն է և նման մրցակցի հետ այսպիսի հանդիպում անցկացնելը իսկապես մեծ հերոսություն է։

– Խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն խոսել էր խոտածածկի վատ վիճակի մասին։ Համաձա՞յն եք արդյոք նրա հետ ու արդյո՞ք այս գործոնը ճակատագրական դեր ունեցավ հանդիպման ելքի վրա։

– Միանգամայն իրավացի էր պորտուգալացի մասնագետը. Խոտածածկն իսկապես սոսակալի վիճակում էր, սակայն չի կարելի դա որպես վատ հանդիպում անցկացնելու պատճառաբանություն բերել։ Իսկ վճռորոշ էր դա թե ոչ, կերևա հաջորդ շաբաթ «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում։

– Ձեր կարծիքը Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին։

– Վերին աստիճանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է Հենրիխ Մխիթարյանը։ Մոուրինյոն խոստացավ, որ այսօրվա խաղում լինելու են փորձարկումներ։ Ոչ ոք չէր սպասում Հենրիխին մեկնարկային կազմում, բայց Մոուրինյոն խորամանկության գնաց, Մխիթարյանը գոլ խփեց ու փոխարինվեց վնասվածքից խուսափելու համար։ Պետք է նշել, որ նրա գործողություններում այսօր նկատվում էր ավելորդ լարվածություն ու հակամարտությունների մեջ մտելու հակում։

– Արժանի՞ էր արդյոք «Ռոստովը» հաղթանակին։

– Իմ կարծիքով այսօր գրանցվեց այն հաշիվը, որը և պետք է գրանցվեր։ Թեպետ «Ռոստովը» երկրորդ կեսում ավելիին էր արժանի, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ ոքին պատմական իրադարձություն է «Ռոստովի» համար։ Այնպես որ ամեն ինչ օրինաչափ էր։


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին