Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դմիտրի Սելյուկ.«Գվարդիոլան ստիպել է Էտո՛օ-ին հեռանալ «Բարսելոնայից»

«Մանչեսթեր Սիթիի» աֆրիկացի ֆուտբոլիստ Յայա Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հերթական անգամ անդրադաձել է հաճախորդի և մանչեսթերյան ակումբի նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիլոայի հետ հարաբերություններին: Ռուս գործակալը նաև քննադատել է «Բարսելոնայում» կատալոնացի մարզչի վարած քաղաքականությունը:

«Յայան այնպիսի ֆուտբոլիստ է, ով պատմություն է կերտել «Մանչեսթերիի Սիթիի» համար:

Պեպը չի ցանկանում իր թիմում պահել այնպիսի ֆուտբոլիստների, որոնք բնավորություն ունեն: Նա միայն ցանկանում է այն ֆուտբոլիստներին, որոնք վախենում են իրենից և կանեն այն, ինչ նա ասի իրենց:

Առաջին բանը, որ նա արեց «Սիթիիում» տարաձայնության մեջ մտավ Յայայի և Ջո Հարտի հետ, որոնք ակումբի 2 ամենաուժեղ ֆուտբոլիստներից էին:

Նրանք հարգված էին հանդերձարանում, բայց Գվարդիոլային դա դուր չեկավ: Երբ դու գնում ես մեկի տուն հյուր, դու պետք է հարգես նրանց, այլ ոչ թե խնդրես հեռանալ:

Նույնը նա արեց «Բարսելոնայում»: Նա ստիպեց Էտո՛օ-ին հեռանալ ակումբից: Զլատան Իբրահիմովիչին վաճառեց ընդամենը 18 մլն. եվրոյով, մինչդեռ նա 57 մլն. արժեր:

Գվարդիոլան միշտ սիրում է լինել ամեն ինչի կենտրոնում:

Պեպը հաջողակ էր «Բարսելոնայում» և «Բավարիայում», բայց ոչ մեկ չգիտի, թե ինչ է կատարվել կադրի ետևում:

«Բարսելոնան» Լիոնել Մեսին է հզոր ակումբ դարձրել, այլ ոչ թե Պեպը և դա ցույց տվեց Լուիս Էնրիկեն: Եթե նա ուզում է ապացուցել բոլորին, որ ուժեղ մասնագետ է, թող գնա և անցնի «Սանդերլենդի» և «Զարագոզայի» ղեկին»,- Mirror-ն է մեջբերում Սելյուկի խոսքերը:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը