Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիրկ Կույտը ավարտում է կարիերան

«Ֆեյենորդին» 19 տարի անց Հոլանդիայի չեմպիոնության առաջնորդելուց հետո Դիրկ Կույտը հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

36-ամյա հարձակվողը Հոլանդիայի առաջնության վերջին տուրի խաղում իր հեթ-տրիքով օգնել էր 3-1 հաշվով հաղթել «Հերակլեսին» ու տոնել չեմպիոնական տիտղոսը:

Կույտը «Ֆեյենորդում» հանդես էր եկել 2003-2006թթ., ու վերամիացել թիմին 2015թ.: Այժմ ֆուտբոլիստը կշարունակի աշխատանքը ակումբում՝ զբաղեցնելով այլ պաշտոն: