Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիեգո Սիմեոնե. «Հաջորդ շաբաթ մտադիր ենք անելու անհավանական ինչ-որ բան»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեալից» կրած պարտությունը (0-3):

«Առաջին խաղակեսում ոչ մեր օգտին էր, ոչ էլ «Ռեալի». երկու թիմերն էլ սպառնում էին միմյանց, բայց սխալվում էին փոխանցումների ժամանակ: Չնայած նրան, որ մրցակիցը գոլ խփեց, մենք էլ կարող էինք աչքի ընկնել. լավ դրվագ ուներ Գամեյրոն, բայց Նավասը փրկեց նրանց: Երկրորդ կեսում մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, սակայն դա մեզ ոչինչ չտվեց, իսկ «Ռեալն» օգտվեց առաջացած տարածություններից: Ֆուտբոլը հրաշալի խաղ է, և ամեն բան կարող է պատահել: Ուստի ես կարծում եմ՝ մենք դեռ կարող ենք դուրս գալ եզրափակիչ:

Տղաներին խաղից հետո ասացի, որ մենք պետք է մոռանանք այս պարտության մասին: Դա շատ դժվար է, բայց սա ֆուտբոլ է: Մենք պայքարելու ենք մինչև պատասխան խաղի եզրափակիչ սուլիչը: «Ռեալն» այսօր ուժեղ էր, և մենք պետք է շնորհավորենք նրանց: Հաջորդ շաբաթ մտադիր ենք անելու անհավանական ինչ-որ բան: Մենք «Ատլետիկոն» ենք և, հնարավոր է, կկարողանանք դա անել»,- ասել է Սիմեոնեն:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին