Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիեգո Սիմեոնե. «Ֆուտբոլում հաղթում է նա, ով արժանի է հաղթանակի»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» 11-մետրանոցներով պարտվելուց հետո անդրադարձել է խաղին:

«Ուզում եմ շնորհավորել «Ռեալին»: Նրանք այս անգամ էլ ուժեղ գտնվեցին, թեև 11-մետրանոցներով: Հանդիպման մեկնարկում լավ չխաղացինք, բայց երկրորդ կեսում ակնհայտ էր, որ հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ ունեինք:

Ամենացավալին այն է, որ չկարողացանք արժանի կերպով մատուցել նրանց, ովքեր գումար էին վճարել ու եկել խաղը դիտելու: Սա է, որ իսկապես ցավ է պատճառում ինձ:

Ակնհայտ է նաև, որ ոչ ոք չի մոռանա, թե ով էր երկրորդը: Երկու եզրափակիչում էլ պարտվելը ձախողում է: Լավագույն թիմը նա է, որը հաղթում է: Ֆուտբոլում արդարություն կամ նման բաներ գոյություն չունեն: Հաղթում է այն թիմը, որն արժանի է: Ոչ մի արդարացում չի կարող լինել:

«Ռեալը» լավագույն թիմն է, քանի որ նրանք հաղթեցին, իսկ մենք չկարողացանք վճռել խաղի ելքը 11-մետրանոցներով: Ինձ համար եկել է մտածելու ժամանակը»,- Football Espana-ն փոխանցում է Սիմեոնեի խոսքը:


Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» և ՊՍԺ-ի հարձակվողներին

Ի՞նչ ասաց Ռոնալդուն Տորեսին (տեսանյութ)

2 վիճելի դրվագ «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում. Իսկ Դուք ի՞նչ եք կարծում (քվեարկություն)

Կրիշտիանո Ռոնալդու. ««Ատլետիկոյի» բախտը բերեց. Մենք երկու հանդիպումներում էլ ավելի լավ էինք խաղում»

«Ռեալը» կրկին վերջ է դնում «Ատլետիկոյի» երազանքին և անցնում եզրափակիչ (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Ռեալ» ՝ առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Սաուլի և Գրիզմանի գոլերը հույս են տալիս «Ատլետիկոյին» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ». Հավանական մեկնարկային կազմեր

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Հայտնի է՝ ով կսպասարկի «Ատլետիկո»- «Ռեալ» հանդիպումը

Տեո Էրնանդեսը բուժզննում է անցել «Ռեալում»

«Ատլետիկոն» սրել է լարվածությունը «Ռեալի» հետ թվիթերյան գրառումով

Պարզվել է՝ ինչ է իրականում Սիմեոնեն խնդրել Մորատայից