Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիեգո Մարադոնան դատի կտա PES-ին

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատրաստվում է դատական հայց ներկայացնել հայտնի Pro Evolution Soccer համակարգչային վիդեոխաղի ստեղծող Konami ընկերության դեմ։

«Երեկ իմացա, որ ճապոնական Konami ընկերությունն օգտագործում է իմ նկարը իր PES 17 խաղում։ Ցավոք, իմ փաստաբանը սկսում է դատական հայցի ներկայացման գործընթացը։ Հուսով եմ՝ հերթական խարդախները չեն»,-գրել է Մարադոնան իր էջում։

Հիշեցնենք, որ PES 17 վիդեոխաղը շուկա է դուրս եկել 2016թ. սեպտեմբերին։