Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիեգո Մարադոնան դարձել է Մարկոս Պիզելիի նախկին թիմի գլխավոր մարզիչը (լուսանկար)

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, երկրի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան վերադարձել է մարզչական աշխատանքին:

56-ամյա լատինաամերիկացին գլխավորել է ԱՄԷ-ի «Ալ-Ֆուջեյրա» ակումբը, որը հանդես է գալիս երկրի 2-րդ դիվիզիոնի առաջնությունում: Մարադոնան այդ ակումբի հետ մեկամյա պայմանագիր է կնքել:

Նշենք, որ 2016 թվականի հուլիսից մինչև այս տարվա հունվար «Ալ-Ֆուջեյրայի» կազմում հանդես է եկել նաև Մարկոս Պիզելին, ով այժմ պաշտպանում է հունական «Քսանտիի» մարզական պատիվը:

Հավելենք՝ Մարադոնան 2011-2012թթ. արդեն աշխատել է ԱՄԷ-ում, երբ կատարում էր «Ալ-Վասլի» գլխավոր մարզչի պարտականությունը:

C_PQ08XWAAABcuO