Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիեգո Կոստայի օրերը «Չելսիում» հաշվված են

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան Կուլումբիայի հետ ընկերական խաղից հետո պատմել է, որ իր ապագայի վերաբերյալ զրուցել է ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:

«Մարզչից նամակ ստացա, որում գրված էր, որ նա ինձ վրա հույս չի դնի հաջորդ մրցաշրջանում: Զուտ այն պատճառով, որովհետև այս տարի ես լավ հանդես չեմ եկել: Պետք է նոր թիմ փնտրեմ: Հիանալի կլիներ վերադառնալ «Ատլետիկո», բայց դեռ մտածելու շատ ժամանակ կա», – Կոստայի խոսքը մեջբերում է AS պարբերականը:

Դեռևս ձմռանը ԶԼՄ-ները տարածել էին տեղեկատվություն առ այն, որ Կոնտեն ու Կոստան վիճել են իսպանացի հարձակվողի՝ Չինաստան տեղափոխվելու ցանկության պատճառով: