Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դիեգո Ալվեսը 21-րդ 11-մետրանոցն է մղել Լա Լիգայում՝ բարելավելով իր ռեկորդը (տեսանյութ)

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ մրցավեճում (3-0) հետ է մղել 11-մետրանոցը և բարելավել իր՝ Իսպանիայի առաջնությունում «փրկությունների» ռեկորդային ցուցանիշը:

Բրազիլացի դարպասապահը հետ է մղել Լա Լիգայում իր թիմերի դարպասին նշանակված 46 11-մետրանոցներից 21-ը:

31-ամյա ֆուտբոլիստը դեռ սեպտեմբերին էր այդ ցուցանիշով գերազանցել իսպանացի լեգենդար դարպասապահ Անդոնի Սուբիսարետային, ով իր կարիերայի ընթացքում նշանակված 102 11-մետրանոցներից 16-ում կարողացել էր անառիկ պահել սեփական դարպասը:

Բացի այդ, Ալվեսն ամենաշատ 11-մետրանոցներ հետ մղած դարպասապահն է (11) եվրոպական թոփ-5 առաջնություններում՝ սկսած 2013/14թթ. մրցաշրջանից: