Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Der Spiegel. Ռոնալդուն խուսափել է բռնաբարության հոդվածով մեղադրանքի առաջադրումից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2010 թվականի հունվարին վճարել է 375 հազար դոլար, որպեսզի խուսափի բռնբարության հոդվածով մեղադրանքներից, տեղեկացնում է Der Spiegel-ը:

Մասնավորապես՝ գերմանական պարբերականը հրապարակել է Ռոնալդուի և նրա գլխավոր խորհրդատու Օսորիե դե Կաստրոյի միջև նամակագրությունը:

«Միջնորդը ասում է, որ աղջիկը շոկի մեջ է և լաց է լինում, սակայն դրամական փոխահատուցման մասին դեռևս խոսք չի գնում: Բայց դրա մասին ավելի ուշ հայտնի կդառնա»,-գրել է դե Կաստրոն Ռոնալդուին:

Այնուհետև, ֆուտբոլիտի հեռախոսահամարին հաղորդագրություն է եկել Կաստրոյից.«950 հազար դոլար»: Իսկ պորտուգալացին պատասխանել է. «Այդ գումա՞րն են խնդրում»:

Ավելի ուշ Օսորիեն տեղեկացրել է իր հաճախորդին.«Սրանք սկզբնական պահանջներն են: Հիմա 660 հազար եվրո են խնդրում: Մենք բացասական կպատասխանենք: Բանակցությունները շարունակվում են»:

«Չափազանց շա՞տ է»,-գրել է Ռոնալդուն: Կաստրոն պատասխանել է. «Կարծում եմ՝ այո: Մենք համաձայնության կգանք ավելի ցածր գնի շուրջ»:

«Պետք է ավելի քիչ լինի»,-ավելացրել է պորտուգալացին:

Այնուհետև Կաստրոն պատմել է Ռոնալդուին, թե ինչ համաձայնության են եկել կողմերը. «Մենք համաձայնության ենք եկել, նրանք 260 հազար են պահանջում: Բացի այդ, անհրաժեշտ կլինի վճարել միջնորդին, որի մասին ասում էի: Գումար կպահանջվի նաև իրավաբանի համար: Գիտեմ, որ շատ թանկ է: Բայց հիմա սա լավագույն ելքն է այս իրավիճակից, և հեշտ չի եղել նման համաձայնության հասնել»:

Der Spiegel-ը նաև կցել է այն փաստաթղթերը, որտեղ կա Ռոնալդուի ստորագրությունը:Պետք է նշել, որ գերմանական թերթը ապացույցներ է բերել գումարային փոխանցումների վերաբերյալ, սակայն հստակ փաստեր չեն գտնվել բռնբարության վերաբերյալ:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին