Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դավիթ Արշակյանը միացել է «Չիկագո Ֆայերին» ու ստացել խաղաշապիկի համար

Դավիթ Արշակյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը, ով դեռ մեկ ամիս առաջ պայմանագիր էր կնքել ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայեր» ակումբի հետ, վերջապես ԱՄՆ-ում աշխատանքային վիզա է ստացել ու միացել թիմին: Հայ ֆուտբոլիստը կարող է դաշտ դուրս գալ օգոստոսի 28-ին կայանալիք «ԴՍ Յունայթեդի» դեմ արտագնա խաղում:

Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայերում» հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: Չիկագոյում մեծ հույսեր են կապում հայ հարձակվողի հետ, քանի որ թիմը գտնվում է Արևելյան կոնֆերենցիայի վերջին հորիզոնականներում ու կարիք ունի բարելավելու դիրքերը, որպեսզի հայտնվի ՄԼՍ-ի փլեյ-օֆֆում:

Հիշեցնենք, որ Դավիթ Արշակյանը հրավիրված է Հայաստանի հավաքական` Չեխիայի և Դանիայի դեմ առաջիկա խաղերին մասնակցելու համար: «Չիկագո Ֆայերի» գլխավոր մարզիչ Վելկո Պաունովիչը դրական է գնահատել այն փաստը, որ իր թիմի ֆուտբոլիստը հրավիրվում է իր երկրի ազգային հավաքական` չնայած այն հանգամանքին, որ մրցաշրջանի կարևոր հատվածում հանդիպումներ է բաց թողնելու:


Դավիթ Արշակյան. «Հպարտ եմ խաղալ Շվայնշտայգերի պես լեգենդի հետ մեկ թիմում»

Բաստիան Շվայնշտայգերը և Դավիթ Արշակյանը հանդես կգա՞ն նույն ակումբում

Արշակյանը մասնակցել է «Չիկագո Ֆայերի» տնային պարտությանը

Մերոնք դրսում. Ինչ հանդիպումներ են սպասվում հայ ֆուտբոլիստներին

Դավիթ Արշակյան. «Ուրախ եմ, որ նորամուտս նշեցի այս թիմի կազմում»

Դավիթ Արշակյանը նորամուտն է նշել ՄԼՍ-ում

«Չիկագո Ֆայերի» տնօրեն. «Տպավորված ենք Արշակյանի՝ տարբեր եղանակներով գոլ խփելու ունակությամբ»

Դավիթ Արշակյանն առաջին հայը չէ «Չիկագո Ֆայերում»

Պաշտոնական. Դավիթ Արշակյանը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում

Դավիթ Արշակյանը կարող է տեղափոխվել ՄԼՍ

«Տրակայը» պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպա լիգա. Արշակյանի գոլը չօգնեց «Տրակային» հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու հարցում

Դավիթ Արշակյանի գոլը հաղթանակ է պարգևել «Տրակային» Եվրոպա լիգայում

Դավիթ Արշակյանը գոլի հեղինակ է դարձել «Տրակայի» կազմում

Լիտվայի գավաթի եզրափակիչում Արշակյանի թիմը պարտություն կրեց ավելացված ժամանակում

«Տրակայ» 3-1 «Սուդուվա». Դավիթ Արշակյանը՝ գոլի հեղինակ