Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

«Ալաշկերտի» կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրած սերբ պաշտպան Դանիել Ստոյկովիչը ամրապնդվել է մեր թիմի մեկնարկային կազմում և վերջին հանդիպումներում աչքի է ընկնում վստահ և հաջող գործողություններով:

Ակումբի մամուլի ծառայության հետ հարցազրույցում 26-ամյա ֆուտբոլիստը պատմել է Սերբիայի առաջնությունում անցկացրած տարիների, տեղի տաքարյուն երկրպագուների, Դանիայի առաջնություն տեղափոխվելու առաջացած տարբերակի, Հայաստանի չեմպիոնի կազմում իր պատվախնդիր նպատակների, կենտրոնական պաշտպանի կարևորագույն հատկությունների, Երևանում իր նախընտրած վայրերի, ինչպես նաև` հայերի և սերբերի ընդհանրությունների մասին:

Դանիել, Սերբիայում դու խաղացել ես Բարձրագույն խմբի «Բորցա», «Ռադնիկ», ՕՖԿ, «Վոզդովաց» ակումբներում և մեծ փորձ ես կուտակել: «Պարտիզանի» դեմ հանդիպումներում դու մրցակցել ես նաև «Շիրակի» նախկին հարձակվող Ֆոֆանա Բեկոյի հետ: Պատմիր մեզ Սերբիայի Սուպերլիգայում անցկացրած ժամանակահատվածի մասին:

-Սերբիայի Սուպերլիգան շատ ուժեղ և տեխնիկապես հագեցած մրցաշար է: Այնտեղ բավականին լուրջ մրցակցություն կա և որակյալ թիմեր են հանդես գալիս: Սերբիայում խաղալով, իրոք, մեծ փորձ եմ կուտակել: Երկու անգամ հանդիպել եմ Բեկոյի հետ խաղադաշտում, երբ մրցում էին «Պարտիզանն» ու «Վոզդովացը»: Մեկ խաղում մենք հաղթեցինք, իսկ մյուսում հաջողությունը մրցակցի կողմն էր:

Նկարներից մեկում դու շրջապատված ես մառախուղով, որն առաջացել էր երկրպագուների նետած ճայթրուկների հետևանքով: Ո՞ր խաղում էր դա տեղի ունեցել և արդյո՞ք հաճախ են նման միջադեպեր տեղի ունենում Սերբիայում:

-Դա տեղի էր ունեցել «Պարտիզանի» դեմ խաղում: Սերբիայում ֆանատները, և հատկապես «Պարտիզանի» ուլտրասները, շատ տաքարյուն են: Մենք հաղթում էինք 1-0 հաշվով և դա, իհարկե, դուր չէր գալիս բելգրադցիների երկրպագուներին, որոնք սկսեցին ճայթրուկներ նետել խաղադաշտ: Հարկադրված ընդմիջումից հետո «Պարտիզանը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ տանել:

18342491_754709198041221_1556162533767861953_n

Անցյալ ամառ դու մոտ էիր Դանիայի Բարձրագույն խմբի «Հորսենս» ակումբ տեղափոխվելուն:

-Այո, «Հորսենսի» սկաուտները հետևել էին իմ խաղին «Պարտիզանի» և «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպումներում ու հրավիրել էին փորձաշրջանի: Առաջին մարզումների ընթացքում ես լավ տպավորություն թողեցի և ակումբը պատրաստվում էր ինձ պայմանագիր առաջարկել: Ցավոք, հերթական մարզման ընթացքում ես վնասվածք ստացա, շարքից դուրս մնացի 1,5 ամսով և ստիպված էի վերադառնալ Սերբիա:

Արդյո՞ք հրավիրվել ես Սերբիայի պատանեկան կամ երիտասարդական հավաքականներ:

-Ոչ, սակայն փոխարենը հանդես եմ եկել Բելգրադի հավաքական թիմում, որտեղ շատ ուժեղ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս:

Պատմի՛ր «Ալաշկերտում» քո մրցելույթների և մեր թիմում քո նպատակների մասին:

-Սա արտասահմանում հանդես գալու իմ առաջին փորձն է: «Ալաշկերտը» հիանալի ակումբ է: Բոլորը շատ սիրալիր են: Սկզբնական շրջանում պետք էր ադապտացիա անցնել, ինչը ինձ հաջողվեց: Հիմա արդեն հարմարվել եմ և ներդնում եմ իմ ամբողջ ուժերը` թիմին օգուտ տալու համար:

Իմ նպատակը «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն է: Այս պահի դրությամբ մենք մոտ ենք այդ նպատակին, սակայն առջևում մեզ 4 կարևոր հանդիպումներ են սպասում: Կարծում եմ, որ կարող ենք հաջողություններ արձանագրել նաև Եվրագավաթներում, քանի որ շատ լավ թիմ ունենք: «Ալաշկերտում» հավաքված են փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել եվրոպական թիմերում և իրենց երկրների հավաքականներում:

Կարո՞ղ ես համեմատել Հայաստանի առաջնությունը Սերբիայի Սուպերլիգայի հետ:

-Հայաստանի առաջնությունը շատ մրցունակ մրցաշար է: Այստեղ ավելի արագ են խաղում, իսկ Սերբիայում ավելի շատ ուշադրություն են դարձնում տակտիկային:

Որո՞նք են հիմնական որակները, որոնցով պետք է օժտված լինի կենտրոնական պաշտպանը:

-Առաջին հերթին կենտրոնական պաշտպանը պետք է չկորցնի կենտրոնացվածությունը: Որովհետև այդ դիրքում ցանկացած սխալը կարող է վճռորոշ դառնալ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ստաբիլ և լավ խաղը կարող է մթագնվել մեկ դրվագի պատճառով: Կարևոր են նաև արագությունը և գլխով լավ խաղը: «Ալաշկերտի» այս մարտավարության շնորհիվ մենք հաջող ենք գործում պաշտպանութունում և, ասես, մեկ մեխանիզմ լինենք:

Ինչպե՞ս ես քեզ զգում Երևանում:

-Երևանը շատ գեղեցիկ քաղաք է: Այստեղ մենք հիանալի ժամանակ ենք անցկացնում: Մինչև Հայաստան տեղափոխվելը Երևանի և տեղի առաջնության մասին ինձ շատ լավ բաներ էին պատմել «Ալաշկերտի» նախկին սերբ ֆուտբոլիստներ Դուշկո Դուկիչը և Ալեքսանդր Տասիչը:

Ի՞նչ տեղեր ես նախընտրում այցելել այստեղ:

-Թիմակիցներիս հետ հաճախ զբոսնում ենք, այցելում Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններ: Այցելել ենք Գառնի, լուսանկարվել ենք (ժպտում է):

Ի՞նչ բառեր գիտես հայերեն:

-«Ապրես» (ժպտում է), «Բարլուս Ձեզ», «Դալմա» (ծիծաղում է)…«Հանգիստ»:

Դու միշտ ասում ես, որ հայերն ու սերբերը շատ ընդհանուր բաներ ունեն:

-Մեր երկրները նմանատիպ պատմություն ունեն. Մենք միշտ ստիպված ենք եղել պայքարել ազատության համար: Այստեղ զգում եմ ինձ ինչպես տանը (ժպտում է): Բոլորը փորձում են օգնել քեզ, ինչ-որ բանով օգտակար լինել:

«Ալաշկերտում» քո թիմակիցները հաճախ քեզ «Դոկտոր» են անվանում: Դա քո մականու՞նն է:

-Ինձ այդպես են կոչում Հայաստանում (ծիծաղում է): Առաջինը ինձ այդպես կոչեց Ուրոշը: Իմ հաջող գործողություններից հետո նա ասում է. «Բրավո, դոկտոր» (ժպտում է): Դա կապված է նրա հետ, որ ես, ասես, «բժշկում եմ» խաղային դրվագները (ծիծաղում է):

«Գանձասար-Կապանի» դեմ խաղում «Ալաշկերտին» աջակցում էր նորաստեղծ ֆան-ակումբը: Ի՞նչ նշանակություն ուներ այդ աջակցությունը քեզ համար:

-Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Շատ հաճելի է, երբ դու նայում ես տրիբունային և տեսնում, որ երկրպագուները թիմի հետ են: Նրանց աջակցությունը շատ կարևոր է մեզ համար:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»