Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Դանի Ալվես. «Միայն թե մարդիկ իմանային, թե որքան եմ հարգում Ռոնալդուին ու նրա ընտանիքին»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, որն այժմ հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած խնդիրների մասին:

«Այնպես չէ, որ ես մամուլը չեմ սիրում: Ես չեմ սիրում պարզապես, երբ մարդիկ փորձում են խեղաթյուրել խոսքս: Ես խոսում եմ առցանց լրատվականների այն լրագրողների մասին, որոնց միայն խնդիրներն ու տառապանքներն են հուզում: Այդպիսի լրատվամիջոցները կարողանում են խնդիրներ ստեղծել ֆուտբոլիստների միջև: Եթե միայն մարդիկ իմանային, թե որքան եմ հարգում Ռոնալդուին ու նրա ընտանիքին: Ցանկացած մարդու հետ զրույցում, երբ խոսել ենք Ռոնալդուի մասին, ասել եմ, որ նա անհավատալի ու բացառիկ պրոֆեսիոնալ է:

Հետո մի փոքր փոխվեց: Նա իմ մրցակիցն էր, ես պայքարում էի նրա դեմ: Ես ասացի, որ երբ մեծ դեր ես կատարում, հայտնվում ես ուշադրության կենտրոնում, իսկ երբ պարտվում ես, դառնում ես քավության նոխազ: Նույնը ես մտածում եմ նաև Մեսիի ու Նեյմարի մասին:

Ես ոչ մի վատ բան չեմ ասել նրա հասցեին, սակայն մամուլն ամեն ինչ այլ կերպ ներկայացրեց, թե իբր ես վարկաբեկել եմ նրան, իսկ Ռոնալդուն հավատաց լրատվամիջոցներին: Ահա թե ինչու նա ինձ չողջունեց 2015 թվականին՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ:

Ինձ հարկավոր չէ այլ մարդկանց մասին խոսել թերթերի շապիկին հայտնվելու համար: Դա ինձ ուղղակի հարկավոր չէ: Կարծում եմ՝ սա արդեն անցյալում է, ու նա հասկացել է, որ իմ խոսքերը խեղաթյուրել էին: Այսպես եմ մտածում, քանի որ հաջորդ արարողությանը նա մոտեցավ ու ողջունեց ինձ: Պատմությունն ավարտվեց»,- ABC-ն փոխանցում է Ալվեսի խոսքը:


Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

Բոնուչի. «Դանի Ալվեսը այլմոլորակային է»

«Յուվենտուս» – «Մոնակո». Դանի Ալվեսը դառնում է հրաշալի գոլի հեղինակ (տեսանյութ)

Ալվեսը կերակրում է գիրուկ Հիգուաինին, Սուարեսը պատժում է Բարտումեուին (ծաղրանկար)

Դանի Ալվեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը

Marca. Ժորդի Ալբան կմնա «Բարսելոնայում»

Ալվես. «Վաղը կարող ենք պայքարից դուրս թողնել աշխարհի լավագույն թիմին»

Դանի Ալվեսը չարկատակ է անում «Յուվենտուսի» հեռուստաալիքի մեկնաբանի հետ (տեսանյութ)

Ժամանակակից ֆուտբոլի ամենաարդյունավետ 5 պաշտպանները

Թոփ 10. Եվրոպայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Թոփ 10. Գվարդիոլայի լավագույն ձեռքբերումները

Դանի Ալվեսը ասել է, թե ինչու է հեռացել «Բարսելոնայից»

Դանի Ալվեսը կարող է տեղափոխվել Չինաստան

Հայտնի է, թե որքան ժամանակ կբացակայի Դանի Ալվեսը

Տիտեն հրապարակել է Բրազիլիայի ազգային հավաքականի հայտացուցակը առաջիկա հանդիպումներին

10 համաշխարհային աստղեր, որոնց համար «Յուվենտուսը» վճարել է առավելագույնը 10 մլն ֆունտ