Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Daily Mail: «Բարսելոնան» կարող է վաճառել Մեսսին և Նեյմարին

«Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է վաճառել թիմի առաջատարներին,- հաղորդում է Daily Mail-ը:

Չնայած որ կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանում կարողացավ հաղթել Լա լիգայի, Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի տիտղոսները և ունենալ 608 մլն եկամուտ, այնումենայնիվ «Բարսան» շտապ պետք է նոր հովանավորի փնտրի քանի որ նրանց եկամտի 73%-ը գնում է ֆուտբոլիստների աշխատավարձի վրա:

Բացի այդ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» բոնուսներ էր վճարել ֆուտբոլիստներին ՝ «Չեմպիոնների լիգայում» հաղթելու համար: Օրինակ Մեսսին տարեկան ստանում է 21 մլն եվրո և նրան որպես բոնուս կատալոնական ակումբը վճարել  էր 4 մլն եվրո:

Նշվում է, որ «Բարսելոնան» նաև լուրջ խնդիրներ ունի իր գլխավոր հովանավորների հետ: Կատալոնական ակումբի բանակցությունները Qatar Airways-ի հետ փակուղի են մտել: Առաջիկա տարիների ընթացքում վերականգնվելու է «Նոու Կամպ» մարզադաշտը, որի համար ակումբը արդեն նախատեսել է 600 մլն եվրո:

«Բարսելոնան» կարող է վաճառել իր թիմի աստղերին ՝ Մեսսին և Նեյմարին Պրեմիեր լիգայի ակումբներին, որոնց թվում են «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Մանչեսթեր Սիթիին» և ստացած գումարով փորձել լուծել իր խնդիրները:

Նշվում է, որ կատալոնական ակումբը նաև հրաժարվել է Պոլ Պոգբային գնելու մտահաղացումից, որի տրանսֆերը գնահատվում է 100մլն եվրո: