Ես սիրահարվում եմ տաղանդին, ոչ թե գեղեցկությանը, սերմին, միջուին, ոչ թե կեղևին:
Դժբախտ սերը շատ սննդարար է, ավելի քան փոխադարձը: Այդ մասին առհասարակ չի կարելի խոսել բարձրաձայն, բայց ես այդ մասին երգում եմ:
Լավագույն երգերը նրանք են, որոնք գրվել են 5 րոպեում:
Ես հեղափոխական չեմ: Ոմանք այդպիսի քաղաքացիական դիրքորոշում ունեն, պատրաստակամություն ու ձգտում բարիկադներում հայտնվելու: Ես ներքին հեղափոխության կողմակից եմ: Չեմ սիրում մասսայական հավաքները:
Սիրունները հազվադեպ են լինում չար ու բարդույթավորված, նրանք աշխարհին ավելի հեշտ ու թեթև են վերաբերվում:
Ես գոհ եմ իմ սխալներից: Առանց դրանց անհնար կլիներ:
Եթե միայն իմանայիք, ինչքան ցավալի է ինձ համար սխալվելը:
Կոնֆլիկտներ հազվադեպ եմ ստեղծում, բայց ես ծանր մարդ եմ: Կարող եմ պտտվել ու երբեք էլ չվերադառնալ: Որոշումներս շատ հազվադեպ եմ փոխում:
Անկախությունը հավես բան է: Ծանր ու հավես: Դա այնպիսի մի բան է հանուն որի արժե պայքարել:
Համբերատարություն. ահա ինչ կուզեի իմ մեջ դաստիարակել: Թեպետ մեկ-մեկ ինձ թվում է, որ շատ համբերատար եմ:
Ինձ թվում է՝ շփման ամենաիդեալական ձևը երկխոսությունն է: Ամբոխները, ակտիվ հավաքները չեմ սիրում:
Ինձ թվում է՝ մարդկանց, ու այդ թվում նաև ինձ, տառապել ավելի է դուր գալիս, քան՝ ուրախանալ: Ուրախությունն առհասարակ արագ է անցնում, իսկ տառապանքը ավելի ամուր է բռնվում հոգուց:
Ինչ վերաբերում է արտաքին դրսևորումներին, ապա ասեմ, որ ես կտրուկ մարդ եմ ու աշխարհը բաժանում եմ սևի ու սպիտակի:
Ես չափից շատ եմ մտածում: Մեկ-մեկ ուզում եմ, որ ուղեղս ուղղակի պայթի:
Այն, ինչի մասին շատ ես մտածում, անհնար է մեկ բառով նկարագրել:
Երջանկությունը կարճ ակնթարթ է: Եղավ ու 30 վայրկյանից անցավ, իսկ կյանքը շարունակվում է: Բայց դա բնական է: Եթե այն այդքան կարճ չլիներ, նրան այդքան չէին ձգտի:
Ազատությունն այն է, երբ դու ինքդ ես որոշում քո սահմանները:
Ես երբեք չեմ խնդրում օգնել, ես միշտ խնդրում եմ չխանգարել:
Երբ դու հասկանում ես, որ ամենակարող չես, ավելի ես մոտենում Աստծուն:
Չեմ հասկանում՝ ո՞նց մինչև հիմա շները չեն հիասթափվել մարդկանցից: