Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Երիտասարդ Պապի» նոր եթերաշրջանն առա՞նց Ջուդ Լոուի

Լավ լուր

Հայաստանում և ոչ միայն այստեղ շատերի կողմից սիրված «Երիտասարդ պապը» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը լինելու է: Սակայն որքա՞ն է կապ ունենալու 1-ին եթերաշրջանի հետ, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև, թե Ջուդ Լոուի մարմնավորած չափազանց գրավիչ, համառ, բոլոր կեղծ ձևականությունները համարձակորեն մերժող, աստվածային և դիվական հերոսը սերիալի 2-րդ եթերաշրջանում շարունակելո՞ւ է իր Պապությունը։ Եվ առհասարակ, Ջուդը լինելո՞ւ է այս եթերաշրջանում, թե՞ ոչ… Սա սերիալի սիրահարների համար թերևս ամենակարևոր հարցն է. էլ ի՞նչ «Երիտասարդ Պապ» առանց այդ գայթակղիչ կերպարի: Բանն այն է, որ 1-ին եթերաշրջանի ավարտին ռեժիսորը մեզ այդպես էլ մոլորության մեջ թողեց. Պապը մահացա՞վ, թե՞ կենդանի է, նա կհրաժարվի՞ իր «պաշտոնից», թե՞ կմնա:

Թեպետ 2-րդ եթերաշրջանի ստեղծողները ոչ մի մանրամասն չեն հաղորդում, սակայն լուրեր են պտտվում, որ Ջուդ Լոուի կերպարն այնուամենայնիվ կհայտնվի «Նոր Պապը» ֆիլմում, բայց շատ աննշան դերակատարմամբ:

Հիասթափվա՞ծ եք:

Ինչևէ, HBO և Sky ընկերություններն արդեն բոլոր պայմանագրերը կնքել են նոր եթերաշրջանին պատրաստվելու համար: Համաձայն HBO և Sky-ի հակիրճ մամլո հաղորդագրության՝ «Նոր Պապի» սյուժեն, ինչպես և նախորդինը, գրել են Պաոլո Սորենտինոն և Ումբերտո Կոնտարելոն: Ծրագրվում է «Նոր Պապի» նկարահանումները սկսել Իտալիայում 2018 թ․ վերջում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ շուտով կմեկնարկի հեռուստասերիալի քասթինգը, կորոշվի նոր վերնագրի հարցը նույնպես։

Չնայած տեղեկությունների սղությանը, կարելի է ենթադրել, որ «Նոր Պապը» եթերաշրջանների միջև սյուժետային կապի առումով նման է լինելու «Ֆարգո» և «Իսկական խուզարկու» հեռուստասերիալներին, որոնց սյուժեն փոխվեց 2-րդ եթերաշրջանում՝ պահպանելով 1-ինի էլեմենտները։

Կարելի է նաև վստահաբար ասել, որ հեռուստասերիալը կլինի անգլերենով։ Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել մեր սիրելի սերիալի նոր եթերաշրջանի մասին նոր մանրամասների:


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)