Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ոսկե արմավենու հետքերով. Կանն 2017

2017 թվականը հոբելյանական է Կաննի կինոփառատոնի համար. 70-րդ տարելից:

Ամիսներ առաջ կազմակերպիչները հանրության դատին հանձնեցին փառատոնի այս տարվա տարբերանշանը: Արդեն մի քանի տարի է կինոփառատոնի տարբերանշանին հատուկ ուշադրություն է դարձվում: Այս տարի այն զարդարում է գեղեցկուհի Կլաուդիա Կարդինալեն:

Այս տարվա ժյուրիի կազմում են Ջեսիքա Չեսթեյնը, Պաոլո Սորենտինոն, Ուիլ Սմիթը, Մարեն Ադեն, Ֆան Բինֆին, Անյես Ժաուի, Պակ Չխան Ուկ, Գաբրիել Յարեդ, նախագահն է Պեդրո Ալմադովարը:

cannes-jury-2017

Այս տարի լավագույն ֆիլմի տիտղոսին հավակնում են 18 ֆիլմ: VivaroNews-ը ներկայացնել «Ոսկե արմավենու ճյուղի» հիմնական հավակնորդներին:

ՖՐԱՆՍՈՒԱ ՕԶՈՆ
ԿՐԿՆԱԿԻ ՍԻՐԵԿԱՆ /
Double Lover/ 

Ֆրանսիա, 2017

amant-double
Կինոսերների շրջանում անհնար կլինի գտնել այնպիսի մեկի,  ով ծանոթ չէ Ֆրանսուա Օզոնի ձեռագրին, իսկ նրանք, ովքեր իրենց բնավ կինոսեր չեն  համարում, միևնույն է՝ կյանքում գեթ մեկ անգամ տեսած կլինեն Օզոնի ֆիլմերից որևէ մեկը՝ թեկուզ առանց իմանալու ռեժիսորի անունը:

Այս անգամ Օզոնը ներկայանում է դրամատիկ թրիլերով՝ հավատարիմ մնալով իր ձեռագրին: Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորել են Օզոնի սիրելի Մարինա Վակտը («Երիտասարդ և գեղեցիկ», Young & Beautiful2013) և Ջերեմի Ռենյեն: Սա պատմություն է երիտասարդ կնոջ մասին, ով դիմում է հոգեբանի օգնությանը: Ինչպես շատ դեպքերում է լինում, երիտասարդ աղջիկը սիրահարվում է իր «փրկչին»  ու համաձայնվում վերջինիս հետ ապրել: Սակայն աղջիկը սկսում է նկատել իր սիրելիի երկակի էությունը, որ հոգեբանը սկզբից մասնագիտորեն թաքցնում էր:

 

ՄԻԽԱՅԵԼ ՀԱՆԵԿԵ
ԵՐՋԱՆԻԿ ԱՎԱՐՏ 
/Happy End/

Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա,  2017

amour-haneke

Ավստրիացի տաղանդավոր ռեժիսոր Միխայել Հանեկեի մասին բոլորս էլ լսել ենք: Նրա  «Դաշնակահարուհին» (2001),  «Սպիտակ ժապավեն» (2009), «Սեր» (2012)  ֆիլմերը սիրվել են տարբեր ճաշակի ու նախասիրության տեր մարդկանց կողմից, և վստահ ենք, որ երբեք չեն կորցնի իրենց թարմությունն ու գրավչությունը: Ի դեպ, Հանեկեն Կաննի կինոփառատոնի հաջողակներից է. 2 անգամ արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Սպիտակ ժապավեն» և «Սեր» ֆիլմերի համար:

Այս անգամ Հանեկեն ներկայանում է «Երջանիկ ավարտ» ֆիլմով, որը մասնագետների կարծիքով ունի բոլոր շանսերը ռեժիսորին 3-րդ «Ոսկե Արմավենին» բերելու:

«Երջանիկ ավարտ» վերնագիրն ունեցող ֆիլմից երջանիկ ավարտ ակնկալել պետք չէ, եթե այն Հանեկեինն է: Նրա արվեստին ու ձեռագրին քիչ թե շատ ծանոթ մեկը կարող է հաստատել, որ ավստրիացի ռեժիսորի ֆիլմերը մռայլ են, դեպրեսիվ, դաժան: Նրա բոլոր հերոսները մարդիկ են, որ կրում են իրեն բաժին հասած բեռը:

Սա պատմություն է հարուստ ընտանիքի առօրյա դժվարությունների և նրանցից մի քանի կմ հեռու գտնվող գաղթականների ճամբարի մասին: Գաղթականների թեման հաստատ կհետաքրքրի եվրոպացի կինոդիտողին, թեպետ պրոդյուսերները պնդում են, որ ֆիլմի կենտրոնական թեման դա չէ:

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են Հանեկեի հավատարիմ ու սիրելի դերասաններ Իզաբել Հյուպերը («Դաշնակահարուհի», «Սեր» ֆիլմերից ծանոթ) և  Ջան-Լուի Տրենտինյանը («Սեր»):

 

1 2 3 4