Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վան Գոգ. «Աստղազարդ գիշեր»

Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկը՝ Վինսենթ Վան Գոգ: Վան Գոգի ամենասիրված, ճանաչված ու ամենակրկնօրինակված նկարներից մեկը՝ «Աստղազարդ գիշեր»:

Ինքը՝ նկարիչը, այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից, այն համարում էր անավարտ: «Աստղազարդ գիշերը» նկարվել է 1889 թ.՝ ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:

«Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Այդ դինամիզի էֆեկտն է, որ կախարդում է մեզ և գամված պահում նկարի առջև:

Ի դեպ, մի շարք արվեստաբաններ պնդում են, որ կանաչ, կարմիր և սպիտակ գույներով տարված լինելը խոսում է Վան Գոգի գունային կուրության՝ դալտոնիզմի մասին: Այս պնդմանը մասնագետները եկան հատկապես «Աստղազարդ գիշեր» կտավի ուսումնասիրության ժամանակ:

Նկարը 1941 թ.-ից գտնվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: