Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սթրոմայ՝ «Formidable». հայերեն թարգմանությամբ

spaceinvaders CRx633 1 - Սթրոմայ՝ «Formidable». հայերեն թարգմանությամբ

Սթրոմայ՝ «Հիանալի»/«Formidable»

ԿՐԿՆԵՐԳ

Հիանալի, հիանալի,

Դու հիանալի էիր,

Իսկ ես, ես պաթետիկ էի:

Միասին մենք հիանալի էինք,

Հիանալի:

ՏՈՒՆ 1

Հե՜յ փոքրիկ, ուփս՝ օրիորդ,

Չեմ ուզում սիրահետել քեզ, խոստանում եմ, երդվում:

Ես միայնակ եմ արդեն երեկվանից, գրողը տանի:

Չեմ կարող երեխա ունենալ և դա… հե՜յ, հետ արի:

5 րոպե՞: Ի՞նչ: Ես քեզ չվիրավորեցի, քաղաքավարի եմ, բարեկիրթ,

Ու իսկապես բարկացած:

Չես ցանկանա խոսել ինձ պես մեկի հետ,

Եթե միայն ինձ երեկ տեսնեիր.

Ես հիանալի էի, հիանալի:

ԿՐԿՆԵՐԳ

Հիանալի, հիանալի,

Դու հիանալի էիր,

Իսկ ես, ես պաթետիկ էի:

Միասին մենք հիանալի էինք,

Հիանալի:

ՏՈՒՆ 2

Օ՜հ, մի քեզ նայի՛ր, կարծում ես գեղեցիկ ես,

Քանի որ ամուսնացած ես:

Բայց դա միայն մատանի է, ընկերս,

Տես՛, շատ չտարվես դրանով:

Նա թողնելու է քեզ, ինչպես սովորաբար անում են կանայք:

Իսկ ի՞նչ կա այն մյուս աղջկանից, նշեցի՞ր նրան:

Եթե ուզում ես՝ կարող եմ կնոջդ պատմել:

Հետո երեխայիդ, եթե ունես:

Համբերիր 3, ապա 7 տարի ու կտեսնենք՝

Թե դեռ կլինի…

ԿՐԿՆԵՐԳ

Հիանալի, հիանալի,

Դու հիանալի էիր,

Իսկ ես, ես պաթետիկ էի:

Միասին մենք հիանալի էինք,

Հիանալի:

ԱՆՑՈՒՄ

Հե՜յ, փոքրի՛կ աղջիկ, օհ, կներես՝ փոքրիկ տղա:

Գիտես՝ կյանքում չկա լավ ու վատ մարդ,

Եթե մայրդ վատն է, ուրեմն ուղղակի չի ուզում տատիկ դառնալ,

Եթե հայրդ դավաճանում է մորդ, նշանակում է մայրդ ծերանում է:

Ինչո՞ւ ես կարմրել, հե՜յ, հե՛տ արի,

Եվ ինչո՞ւ եք նայում բոլորդ ինձ կապիկի պես:

Օ՜հ, ճիշտ է՝ դուք բոլորդ սրբեր եք:

Կապիկների հավաքածու:

Ինձ էլ մի կապիկ երեխա տվեք և նա կլինի…

ԿՐԿՆԵՐԳ

Հիանալի, հիանալի,

Դու հիանալի էիր,

Իսկ ես, ես պաթետիկ էի:

Միասին մենք հիանալի էինք,

Հիանալի: