Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 6-13)

Շաբաթվա երաժշտական նորույթները

«Երաժշտությունը մարդկության համընդհանուր լեզուն է». ~Հենրի Լոնգֆելոու 

Իսկապես՝ կարևոր չէ, թե ինչ լեզվով է երաժշտությունը՝ հայերեն, անգլերեն, իտալերեն թե կորեերեն, այն դիպչում է սրտին առաջին իսկ հնչյուններից: Հասկանալ երգի բառերը նույնիսկ կարևոր չէ, առանց դրա էլ փոխանցվում են այն զգացմունքները, որ երաժիշտը ներդրել է դրա մեջ: Այս շաբաթ մեր լավագույն երաժշտական նորույթների ցանկը «երկլեզու» է. եկեք տեսնենք՝ որ երգերն են ավելի շատ հարազատ յուրաքանչյուրիս սրտին՝

1. Մարտի 30-ին The Weeknd-ը թողարկել է իր առաջին մինի-ձայնասկավառակը՝ «My Dear Melancholy,»-ն, որտեղ ընդգրկված է 6 երգ, և այդ երգերի մեծ մասն իր նախկին ընկերուհի Սելենա Գոմեսի մասին է: Ալբոմի առաջին սինգլն է «Call Out My Name»-ը, որը նույնպես երգչուհու մասին է: «Call Out My Name»-ը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ հայտնվեց համացանցում, և տեսահոլովակը, որը թողարկվել է ապրիլի 12-ին, նույնպես «աղմկոտ» էր: Էյբլի նոր հոլովակն ընդամենը մի քանի ժամ է, ինչ YouTube-ում է, բայց արդեն հասցրել է հավաքել 2մլն-ից ավելի դիտում ու ներկա պահին դառնալ YouTube-ի առաջին թրենդը:

2. EXO հայտնի հարավկորեական բոյբենդի ենթախումբը` CBX-ը, որը բաղկացած է 3 անդամից՝ Բեքհյոն, Շիումին, Չեն, թողարկել է իր երկրորդ մինի ձայնասկավառակը՝ “Blooming Days”-ը, որտեղ կարող եք գտնել 7 երգ: Երգերից յուրաքանչյուրy համապատասխանում է շաբաթվա որևէ օրվա՝ երկուշաբթի, երեքշաբթի և այլն: Ձայնասկավառակը, որը թողարկվելուց հետո մի քանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի, iTunes-ում դարձել է ներկա պահին ամենաշատ գնվածը, ըստ տվյալների 3 օրում վաճառվել է 196.000-ից ավելի օրինակով: “Blooming Days” ալբոմի համանուն առաջին սինգլի տեսահոլովակը YouTube-ում հրապարակվել է ապրիլի 10-ին և արդեն ունի 5մլն-ից ավելի դիտում:

3. Ջիջի Հադիդից բաժանվելուց ընդամենը մի քանի օր անց Զեյն Մալիքը վերադարձել է նոր երգով ու տեսահոլովակով, որի հերոսուհին չափազանց նման է Հադիդին՝ նույն շուրթերը, դեմքի կառուցվածքը, քայլվածքը, աչքերը:  PR քա՞յլ, թե՞… ամեն դեպքում,տեսահոլովակը, որը թվում է շարունակությունն է “Dusk Till Dawn”-ի, ֆիլմ է հիշեցնում, որտեղ հերոսը վերջում կարողանում է «ազատել աղջկան»: Տեսահոլովակը Զեյնին հետևողների շրջանում նաև մի փոքր զավեշտ է առաջացրել դրվագներից մեկի պատճառով. Զեյնը կռվի է բռնվում «վատ տղաների» հետ ու «հնդկական մոտիվներով» կարողանում հաղթել նրանց: Ի դեպ, թողարկվելով ապրիլի 12-ին՝ “Let Me”-ն ունի 5մլն-ից ավելի դիտում և այս պահին գտնվում է YouTube-ի ներկայիս թրենդների 4-րդ հորիզոնականում:

4. Կորեա-ամերիկացի արտիստ Էրիկ Նամն այս շաբաթ նույնպես ուշադրության կենտրոնում է իր համահեղինակած “Honestly” ձայնասկավառակով և հատկապես համանուն սինգլով: Երաժշտի մինիալբոմը, որը 5 երգ է պարունակում, գուցե նրա լավագույն ալբոմն է երբևէ: Գլխավոր սինգլը՝ “Honestly”-ն բարդ հարաբերությունների մասին գրված գեղեցիկ ռիթմով երաժշտություն է, որն ամիջապես կստիպի պարել: «Ես սիրում եմ քեզ, Բայց մի քիչ հոգնել եմ». երգում է Էրիկ Նամը, չհոգնեցնելով մեզ իր երաժշտությամբ:

 


Աստղեր, որոնք ճանաչում են ձեռք բերել երաժշտական մրցույթների շնորհիվ

#lovéմյուզիք մաս [8]

Կոաչելլա 2018. Բեյոնսեի, The Weeknd-ի և մյուսների ելույթներն ուղիղ հեռարձակմամբ

Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 1-7)

Լավ երգեր լավ եղանակի համար

The Weeknd-ի նոր ալբոմը Սելենա Գոմեսի մասին է

#lovéմյուզիք մաս [6]

K-POP քավըր պարերի փառատոն. Հաղթողը կմեկնի Կորեա

Կորեական փոփ երաժշտության 6 ամենահայտնի դեմքերը

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 7)

Ջիջի Հադիդն ու Զեյն Մալիքը բաժանվել են ու այդ մասին պաշտոնական հրապարակումներ արել

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 5)

Սեուլ. ուր գնալ ու ինչ անել

Հայտնի երգերի ամենագեղեցիկ արտահայտությունները (մաս 4)

Հայազգի Եվգենիա Մեդվեդևան Կորեայում կհանդիպի իր սիրելի խմբին

ԵրգԱՐՎԵՍՏ. Մոտիվացնող երգեր, որ կօգնեն հաղթահարել դժվարությունները