Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Օսկար Ուայլդն ասում է…

oscar wilde american tour paletta tease gal3ab - Օսկար Ուայլդն ասում է...
  • Փորձն այն անունն է, որ տալիս ենք մեր սխալներին:

 

  • Հիշողությունն օրագիր է, որ միշտ մեզ հետ ենք պահում:

 

  • Յուրաքանչյուր դիմանկար, որ նկարված է զգացմունքներով, նկարչի դիմանկարն է, այլ ոչ թե բնորդի:

 

  • Կանայք ստեղծվել են որպեսզի սիրեք նրանց, այլ ոչ թե հասկանաք:

 

  • Տղամարդիկ միշտ ցանկանում են լինել կնոջ առաջին սերը, իսկ կանայք՝ տղամարդկանց վերջինը:

oscar wilde - Օսկար Ուայլդն ասում է...

  • Սերը միշտ սրտումդ պահիր: Կյանքն առանց դրա նման է անարև պարտեզի, որտեղ ծաղիկները մեռած են:

 

  • Ճշմարտությունը հազվադեպ է մաքուր ու պարզ լինում:

 

  • Որոշները երջանկություն են սփռում ուր, որ գնում են, իսկ մյուսները` երբ գնում են:

 

  • Միշտ ներիր թշնամիներիդ, դրանից առավել ոչինիչ չի կարող նյարդայնացնել նրանց:

06 dandyism lede.w710.h473.2x - Օսկար Ուայլդն ասում է...

  • Սրբի ու մեղսագործի միջև ընդամենը մեկ տարբերություն կա. յուրաքանչյուր սուրբ անցյալ ունի, իսկ յուրաքանչյուր մեղսագործ՝ ապագա:

 

  • Չկա ավելի մեծ մեղք, քան հիմար լինելը:

 

  • Ապրելն աշխարհի ամենահազվադեպ երևույթներից մեկն է, քանի որ շատ մարդիկ պարզապես պահպանում են իրենց գոյությունը:

 

  • Ինչպե՞ս կարող ես երջանիկ չլինել, երբ ունես ազատություն, գրքեր, ծաղիկներ ու լուսին:

 

  • Ինչ-որ բան սահմանել նշանակում է այն սահմանափակել:

A Wilde time 3 - Օսկար Ուայլդն ասում է...