Լրացուցիչ

Ընտրել լեզուն

#lovéմյուզիք մաս [8]

Untitled 1 25 - #lovéմյուզիք մաս [8]

Ինչ երաժշտություն է լսում ժամանակակից աշխարհը արտասահմանյան փոփից բացի՝ էքսպերիմենտալի ու ալտերնատիվի մեջտեղում։ Այստեղ թոփ 10 արտիստների աշխատանքներ են: Առաջարկում ենք դրանք լսել հատկապես ականջակալներով՝ ավելի խորը «վայբեր» ստանալու համար:

 

1.The Weeknd – Call Out My Name

Ալտերնատիվ R&B ժանրում ստեղծագործող եթովպական արմատներով կանադացի երաժիշտ The Weeknd-ը մարտի 29-ին թողարկեց «My Dear Melancholy» անվանումն ունեցող  EP-ն (մինի ալբոմը): Դրա մանրամասները կգտնեք #lovéմյուզիք-ի 6-րդ թողարկման մեջ: Երաժիշտը կրկին նորություն ունի, այժմ նաև վիզուալի տեսքով: Տեսահոլովակ, որը նկարահանվել է «Call Out My Name» սինգլի հիման վրա, որը երաժշտի նոր ալբոմի բացման երգն է: The Weeknd-ին բնորոշ մթությամբ ու  սյուրռեալիստական տեսահոլովակը հեղինակել է լոսանջելեսաբնակ ռեժիսոր՝ Grant Singer-ը: Ռեժիսորի անունն առիթ ենք ունեցել լսելու երաժշտի «Starboy» և «The Hills» տեսահոլովակների ժամանակ: Ինչ վերաբերում է սինգլի տեսահոլովակին, այստեղ The Weeknd-ի բերանից դուրս են թռչում հազարավոր թռչուններ, որտեղ Abel-ի խորը վոկալը կարծես ոչնչացնում է նրանց ու տպավորում ստոպ կադրի միջոցով:

«Ինձ տվեցիր հանգստություն, բայց քեզնով տարվելն իմ սխալն էր»,- ասում է The Weeknd-ը:

Վերջում հիշեցնենք, որ երաժիշտը ներառված է Coachella ամենամյա երաժշտական հեղինակավոր փառատոնի հեդլայներների լիսթում, որի մեկնարկը կտրվի այսօր՝ ապրիլի 13-ին:Փառատոնին կարող եք հետևել նաև Դուք:Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2.Kali Uchis, Tame Impala – Tomorrow

Karly-Marina Loaiza-ը, որն առավել հայտնի է որպես Kali Uchis նիքնեյմով, կոլումբիացու արմատներով ամերիկացի երգչուհի է: 24-ամյա արտիստն ապրիլի 6-ին թողարկեց իր isola†ion կոչվող ստուդիական ալբոմը: Ալբոմն այդքան պահանջված չէր լինի, եթե չներառեր այնպիսի կոլաբներ, ինչպիսին օրինակ Tyler,  the Creator-ի համատեղ թրեքն էր, որին նույնպես անդրադարձել ենքTyler-ից բացի ալբոմում կգտնեք նաև նյույորքաբնակ ջազ երաժիշտ Steve Lacy-ի, անգլիական Gorillaz խմբի երաժիշտ Damon Albarn-ի, ավստրալական Tame Impala-ի մուլտի ինստրումենտալիստ Kevin Parker-ի անունները և ոչ միայն: Այսօրվա մեր լիսթում առանձնացրել ենք հենց Kevin Parker-ի համատեղ ձայնագրած «Tomorrow» թրեքը, որը հաստատ հմայելու է ձեզ իր փսիխոդելիկայով:

Իսկ ալբոմի ֆիդբեքերն ընդհանուր առմամբ դրական են, այն  մի շարք երաժշտական պորտալներ նկարագրում են որպես վինտաժային ու ֆուտուրիստական:

3. Somewhere Else – All The Way (Official Video)

Somewhere Else խումբը ստեղծագործում է էլեկտրոնային ու պարային ժանրում: Խմբի անունը կարող էիք հիշել Majid Jordan-ի հայտնի «Move Together» թրեքից: Էլեկտրոնային խումբը թողարկել է նոր տեսահոլովակ իր All the Way թրեքի հիման վրա, որը թողարկվել էր դեռ անցած տարի: Հեղինակների խոսքով տեսահոլովակում իրենք փորձել են շեշտը դնել մարմնի պարզության ու գեղեցկության վրա: 4 րոպեանոց տեսահոլովակը դիտողին վարակում է իր էներգետիկայով ու սև սպիտակ պատկերայնությամբ:

4. IAMDDB – Running

IAMDDB-ն բրիտանացի ռեփեր Diana De Brito-ի ներկայացուցչական խոսքն ու նիքնեյմն է: Ինչպես ինքն է սիրում իրեն կոչել՝ Queen «թագուհի» DDB-ն 22 տարեկան է: Արտիստն իր երաժշտությունը նկարագրում է որպես «ուրբան ջազ»: DDB-ի «Running» տեսահոլովակն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Այս թրեքը ռեփերի Hoodrich Vol. 3
ալբոմից է:

1 2

Նյու Յորքի մետրոյի կայարանը David Bowie-ի ինստալյացիաներով

15 անիմացիոն ալբոմի շապիկներ. The Beatles, Michael Jackson, David Bowie և ոչ միայն

Կրեատիվ ֆոտոշութերի օրինակներ երեխաների ու մայրիկների համար

Հարսանեկան լուսանկարներ, որոնք մնացին պատմության մեջ

Շաբաթվա լավագույն երաժշտական նորույթները (ապր. 6-13)

Սալվադոր Դալին, Ֆրիդա Կալոն և ուրիշներ Giorgia Ruggeri-ի աշխատանքներում

 Prince-ի գրաֆիտին հուզել է թվիթերաբնակներին

Կոաչելլա 2018. Բեյոնսեի, The Weeknd-ի և մյուսների ելույթներն ուղիղ հեռարձակմամբ

Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը իտալացի լուսանկարչի նկարներում

5 էջ, որոնց #արժեհետևել ինստագրամում մաս [9]

Ֆոտոնախագիծ. Երաժիշտներն ու իրենց հավատարիմ «ընկերները»

#lovéմյուզիք մաս [7]

Բնությանը ոչինչ չի խանգարի. Սթրիթ արտիստի իլյուստրացիան զարդարել է Chinatown-ի պատերը

Ֆրիդայի 16 շքեղ լուսանկարները, դրանց հեղինակն ու սերը

The Pink Zebra.Ռեստորան՝ որտեղ պիտի այցելեն Wes Anderson-ի երկրպագուները

Այս իլյուստրացիաներում նաև քեզնից մի մասնիկ կա