Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Քենդրիք Լամարը դարձել է առաջին հայտնի երաժիշտը, որ Պուլիցերյան մրցանակ է ստացել

5ad4f78e146e7122008b4c7e 750 563 1 - Քենդրիք Լամարը դարձել է առաջին հայտնի երաժիշտը, որ Պուլիցերյան մրցանակ է ստացել

CBS-ն հայտնում է՝  Քենդրիք Լամարը Պուլիցերյան մրցանակ է ստացել՝ դառնալով առաջին ոչ դասական կամ ջազ երաժիշտը, որ երբևէ արժանացել է այս հեղինակավոր մրցանակին:

30-ամյա երաժիշտը մրցանակը ստացել է իր «DAMN.» ձայնասկավառակի համար, որի շնորհիվ նաև 2018-ին Գրեմմի մրցանակի է արժանացել: Պուլիցերյան հանձնաժողովը նշել է, որ ռեփերի այս ձայնասկավառակը հիանալիորեն ներկայացնում է «աֆրոամերիկյան ներկայիս կյանքը»: Ռեփերը կարժանանա նաև 15.000 ԱՄՆ դոլարի:

Պուլիցերյան հանձնաժողովը նախկինում հատուկ պատվի է արժանացրել Բոբ Դիլանին, Դյուկ Էլինգթոնին, Ջորջ Գերշուինին և այլ երաժիշտների, սակայն երաժշտության ոլորտում Քենդրիք Լամարի նման հայտնի աստղ երբևէ չի արժանացել այս մրցանակին:

Հիշեցնենք՝ Պուլիցերյան մրցանակն ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակներից է, որը տրվում է երաժշտության, թատրոնի, գրականության և լրագրության ասպարեզներում հաջողության հասած մարդկանց։