Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմը գողացել են ծովահեննե՞րը

Walt Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը այսօր՝ մայիսի 16-ին հաստատեց այն լուրը, որ հաքերները գողացել են ընկերությանը պատկանող ֆիլմերից մեկը և սպառնում են այն պաշտոնական պրեմիերայից առաջ հանրությանը հասանելի դարձնել, եթե իրենց պահանջած գումարը չստանան: Բոբ Այգերը նշել է, որ իրենք փող վճարել հաքերներին չեն պատրաստվում և դիմել են իրավապահ մարմիններին՝ խնդիրը շուտափույթ լուծելու ակնկալիքով:

Ի՞նչ է լինելու: Ո՞ր ֆիլմի մասին է խոսքը:

Քանի որ Walt Disney-ի մոտակա ամենասպասված պրեմիերան «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմն է, այդ պատճառով ամերիկյան բոլոր լրատվամիջոցները հենց դրան են հղում անում՝ թեպետ Այգերը և Դիսնեյի աշխատակիցներից ոչ ոք ֆիլմի անուն չի նշել:

«Կարիբյան ծովի ծովահենները» (Pirates of the Caribbean) արկածային ֆիլմաշարը Walt Disney-ը սկսեց նկարահանել 2003 թ.: Այն կինոընկերության՝ վերջին տարիների ամենահաջողված և եկամտաբեր ֆիլմներից է: Նախորդ 4 ֆիլմերը ընկերությանը հսկայական եկամուտներ են բերել: Ահա, թե որքան գումար են հավաքել դրանք աշխարհի տարբեր կինոթատրոնների ցուցադրություններից.

1 «Կարիբյան ծովի ծովահենները. սև մարգարտի անեծքը»  – 654 264 015 $:

2 «Կարիբյան ծովի ծովահենները. մեռյալի սնդուկը» – 1 066 179 725 $:

3 «Կարիբյան ծովի ծովահենները. աշխարհի ծայրին» – 963 420 425 $:

4 «Կարիբյան ծովի ծովահենները. օտար ափերին» – 1 045 713 802 $:

Այս թվերն են հավանաբար գայթակղել հաքերներին: Ֆիլմի 5-րդ մասից ակնկալիքները ևս քիչ չեն, այդ պատճառով էլ Walt Disney-ն իրավապահ մարմինների օգնությամբ փորձում է փրկել իր ապագա եկամուտները:

 


Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)